ՀԱՐԳԵԼԻ ԲՆԱԿԻՉՆԵՐ
    Հրավիրում ենք ձեզ  մասնակցելու ՀՀ պետական բյուջեից սուբվենցիա ստանալու նպատակով 2019թ.-ի բյուջետային ֆինանսավորման ծրագրերին Աշտարակ համայնքի կողմից ներկայացվող 2 հայտերի քննարկմանը: 
    Աշտարակ համայնքի կողմից ներկայացվել են հետևյալ հայտերը`
- Համայնքի երկրորդային փողոցների, բազմաբնակարան շենքերի բակերի ասֆալտապատում, քայքայված հատվածների փոխարինում, կենտրոնական փողոցների գծանշման աշխատանքների իրականացում:
- Աշտարակ համայնքի հին շուկայի տարածքում պուրակի կառուցում և քաղաքային զբոսայգու վերականգնում:
    Ակնկալում ենք համայնքի ավագանու անդամների և բնակչության շահագրգիռ մոտեցումը և ակտիվ ներգրավվածությունը հայտերի քննարկմանը:
 Հանրային քննարկումը կայանալու է 2019թ.-ի մայիսի 6-ին, ժամը 12.00-ին, Աշտարակի համայնքապետարանի նիստերի դահլճում:
     Ակնկալում ենք ակտիվ քննարկում: