Հիմք ընդունելով Ալեքսան Զավենի Մարտիրոսյանի լիազորված անձ՝ Անդրանիկ Բարսեղյանի 12.08.2025թ. N 10393 դիմումը, ղեկավարվելով <Ինքնակամ կառուցված շենքների, շինությունների և ինքնակամ զբաղեցրած հողամասերի իրավական կարգավիճակի մասին> 2002թ. դեկտեմբերի 26-ի ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ ա) ենթակետի և ՀՀ կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշման պահանջներով, նկատի ունենալով այն հանգամանքը, որ Աշտարակ համայնքի Նոր Երզնկա բնակավայրում գտնվող Ալեքսան Զավենի Մարտիրոսյանի ընտանիքին սեփականության իրավունքով հատկացված 0.10 հա հողամասից /ծածկագիր 02-116-0019-0020/ փաստացի չափագրման արդյունքում ավել օգտագործվող 0.0107 հա /ընդամենը 0.1107 հա/ հողամասը նախատեսված չէ այլ նպատակային և գործառնական նշանակությամբ օգտագործելու համար, այն ընդգրկված չէ ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության, ինչպես նաև հնագիտական պատմամշակույթային հողերի պահպանման գոտիներում և այդ հողամասի նկատմամբ Ալեքսան Զավենի Մարտիրոսյանի ընտանիքի սեփականության իրավունքի ճանաչումը չի սահմանափակում այլ անձանց իրավունքները և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ`
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ե Մ
1. Ճանաչել Ալեքսան Զավենի Մարտիրոսյանի /ծնվ.04.11.1963թ./, Վարդիթեր Զավենի Ղանդիլյանի /ծնվ.02.08.1970թ./, Անահիտ Վենետիկի Չոկանդարյանի /ծնվ.26.02.1971թ./ սեփականության իրավունքը Աշտարակ համայնքի Նոր Երզնկա բնակավայրում 02-116-0019-0020 կադաստրային ծածկագրում հատկացված 0.10 հա բնակավայրերի բնակելի կառուցապատման նշանակության հողամասից ավել օգտագործվող 0.0107 հա /ընդհամենը 0.1107 հա / հողամասի նկատմամբ:
2. 02-116-0019-0020 ծածկագրով 0.1107 հա բնակելի կառուցապատման հողամասի հասցեն համարել՝
- Աշտարակ համայնք, Նոր Երզնկա բնակավայր, 1-ին փողոց, 24/2 հողամաս:
3. Քաղաքաշինության և հողաշինության, ֆինանսատնտեսագիտական և գնումների բաժնիններին /Ն․ Մուրադյան, Ա.Արամյան/
-Հողերի գրանցման մատյաններում կատարել համապատասխան փոփոխություններ և գրանցումներ: