Այսօր: Չորեքշաբթի, 28 Փետրվարի 2024թ.
Աշտարակի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 410
ԱՇՏԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագիծ N 9
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ՆՎԵՐ ՄՈՒՐԱԴՅԱՆ

ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈՓՈԽԵԼՈՒ ԵՎ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Գեորգի Ատոմյանի 30.10.2023թ. N 11253` հողամասի կառուցապատման իրավունքի օտարման 26․07․2023թ․ N 3627 պայմանագրով ձեռք բերած 02-001-0861-0242 ծածկագրով, 0․0953 հա հողամասի գործառնական նշանակությունը հասարակական կառուցապատման փոփոխելու և ուղղակի վաճառքով իրեն օտարելու մասին դիմումը, նկատի ունենալով այն փաստը, որ նշված հողամասը ՀՀ կառավարության 07․09․2006թ․ N 1398-Ն որոշմամբ սեփականության իրավունքով հանձնվել է Աշտարակ համայնքին որպես բնակավայրերի նշանակության այլ հողամաս, որն ամրագրված է նաև համայնքի գլխավոր հատակագծում, հաշվի առնելով այն հանգամանքը, որ նշված հողամասը չի ընդգրկված նաև ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի շարքում և բավարարում է ՀՀ կառավարության 26․05․2016թ․ N 550-Ն որոշման պահանջներին, ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 21-րդ կետի, ինչպես նաև ՀՀ հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի և ՀՀ կառավարության 29․12․2011թ․ N 1920-Ն որոշման պահանջներով, Աշտարակ համայնքի ավագանին՝ 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Է ․

1․ Համաձայնություն տալ համայնքի ղեկավարի առաջարկությանը՝ համայնքային սեփականություն հանդիսացող 02-001-0861-0242 ծածկագրով, 0․0953հա բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման հողամասի գործառնական նշանակությունը որպես բնակավայրերի նշանակության հասարակական կառուցապատման փոխելու և հողամասն ուղղակի վաճառքով /կադաստրային արժեքով/ Գեորգի Սարգիսի Ատոմյանին օտարելու մասին։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԹՈՎՄԱՍ ՇԱՀՎԵՐԴՅԱՆ


Նախագիծ կազմող ՎԱՐՈՒԺԱՆ ՎԱՐԴԱՆՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ն.ԱՇՏԱՐԱԿԵՑՈՒ 7
/0232/3-10-26
ashtarakmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10018633@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՇՏԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner