Ղեկավարվելով <Տեղական Ինքնակռավարման մասին> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի և ՀՀ Հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին կետի պահանջներով`
Ո Ր Ո Շ ՈՒ Մ ԵՄ.
1. Աշտարակ համայնքի Աշտարակ քաղաքի Ա․ Մանուկյան փողոց, N 16/16 հասցեում գտնվող, 02-001-0105-0275 ծածկագրով համայնքային սեփականություն հանդիսացող բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության 19,8քմ հողամասի գործառնական նշանակությունը առանց հողամասի նպատակային նշանակության փոփոխության համարել փոփոխված որպես հասարակական կառուցապատման:
2. Քաղաքաշինության և հողաշինության բաժնին /պետ՝ Ն․ Մուրադյան/
- Հողային հաշվեկշռում կատարել համապատասխան ուղղումներ և սույն որոշման մասին տեղյակ պահել համապատասխան մարմիններին: