Հիմք ընդունելով Աշոտ Նորայրի Բաբայանի 17.05.2024թ. N5477, ինչպես նաև հողամասի փաստացի կատարված չափագրությունը, Աշտարակի համայնքապատկան հողերի օգտագործման և պահպանման նկատմամբ վերահսկողություն իրականացնող հանձնաժողովի 05.11.2025թ. թիվ 95 արձանագրությունը՝ Աշոտ Նորայրի Բաբայանի ընտանիքին սեփականության իրավունքով պատկանող Աշտարակ համայնքի Բյուրական բնակավայրում գտնվող 02-028-0349-0004 ծածկագրերով ըստ կադաստրային քարտեզների 0.413116հա գյուղատնտեսական նշանակության խոտհարք հողամասը ցածրարժեք հողատեսքից բարձրարժեք վարելահողի փոխադրելու վերբերյալ, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 17.09.2009թ թիվ 1066-Ն որոշման 7-րդ կետի, և <Տեղական ինքնակառավարման մասին> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի պահանջներով՝
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ե Մ.
1.Աշոտ Նորայրի Բաբայանի /ծնվ.28.09.1957թ./, Մանուշակ Սերոժի Մկրտչյանի /ծնվ.01.02.1961թ./, Լավրենտ Աշոտի Բաբայանի /ծնվ.01.01.1981թ./, Հայկուշ Աշոտի Բաբայանի /ծնվ.19.05.1982թ./ և Լևոն Աշոտի Բաբայանի /ծնվ.03.02.1986թ./ սեփականության իրավունքով պատկանող 02-028-0349-0004 ծածկագրերով ըստ կադաստրային քարտեզների 0.413116հա գյուղատնտեսական նշանակության խոտհարք հողամասը ցածրարժեք հողատեսքից փոխադրել բարձրարժեք վարելահողի՝ առանց հողի հարկային պարտավորությունից ազատելու:
2.Քաղաքաշինության և հողաշինության, ֆինանսատնտեսգիտական և գնումների բաժիններին /Ն. Մուրադյան, Ա. Արամյան/
-Հողերի գրանցման մատյաններում կատարել համապատասխան փոփոխություն և գրանցումներ, սույն որոշման մասին տեղեկացնել ՀՀԱԳԿԿ անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանմանը: