Այսօր: Չորեքշաբթի, 25 Փետրվարի 2026թ.
Աշտարակի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 587
ԱՇՏԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագիծ N 10
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ՆՎԵՐ ՄՈՒՐԱԴՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Աշտարակ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2026 թվականի N_
ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԱՇՏԱՐԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՇՏԱՐԱԿ ՔԱՂԱՔՈՒՄ, ՂԱԶԱՐԱՎԱՆ, ԿԱՐԲԻ ԵՎ ՈՒՋԱՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐՈՒՄ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով ՀՀ վարչապետի 2009թ. դեկտեմբերի 22-ի N 1064-Ա որոշմամբ ստեղծված ՀՀ համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի 26․12․2025թ․ N 2/փ-420, N 2/փ-421 և N 2/փ-435, 29․12․2025թ․ N 2/փ-443 և 23․01․2026թ․ N 1/փ-3 դրական եզրակացությունները` Աշտարակ քաղաքում, Ղազարավան, Կարբի և ՈՒջան բնակավայրերում գտնվող հողամասերի նպատակային նշանակությունը փոփոխելու մասին, ղեկավարվելով ՀՀ կառավարության 29.12.2011թ. N 1920-Ն որոշման, <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 31-րդ կետի պահանջներով, Աշտարակ համայնքի ավագանին՝

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Է.

1. Հաստատել Աշտարակ համայնքի Ղազարավան բնակավայրի վարչական սահմաններում գտնվող, քաղաքացու սեփականություն հանդիսացող 02-068-0411-0060 ծածկագրով 0,0799հա գյուղատնտեսական նպատակային նշանակության այլ հողատեսքի նպատակային նշանակությունը բնակավայրերի հողեր նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության փոփոխությունը:

2․ Հաստատել Աշտարակ համայնքի Աշտարակ քաղաքի վարչական սահմաններում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 02-001-0422-0027 կադաստրային ծածկագրով 0,003հա մակերեսով բնակավայրերի հողեր նպատակային նշանակության բնակելի կառուցապատման հողամասի նպատակային նշանակությունը էներգետիկայի, կապի, տրանսպորտի, կոմունալ ենթակառուցվածքների նպատակային նշանակության, էներգետիկայի գործառնական նշանակության փոփոխությունը:

3. Հաստատել Աշտարակ համայնքի Կարբի բնակավայրի վարչական սահմաններում գտնվող, քաղաքացու սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նպատակային նշանակության 02-058-0303-0029 ծածկագրով 18.47973 հա հողամասից 0.20804հա արոտավայրի նպատակային նշանակությունը արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական օբյեկտների հողեր նպատակային նշանակության գյուղատնտեսական արտադրական գործառնական նշանակության փոփոխությունը:

4. Հաստատել Աշտարակ համայնքի ՈՒջան բնակավայրի վարչական սահմաններում գտնվող, քաղաքացու սեփականություն հանդիսացող 02-109-0223-0110 ծածկագրով 0,0976հա գյուղատնտեսական նպատակային նշանակության վարելահողի նպատակային նշանակությունը բնակավայրերի հողեր նպատակային նշանակության հասարակական կառուցապատման գործառնական նշանակության փոփոխությունը:

5. Հաստատել Աշտարակ համայնքի Աշտարակ քաղաքի վարչական սահմաններում գտնվող, քաղաքացու սեփականություն հանդիսացող 02-001-0639-0059 ծածկագրով 0,51448հա գյուղատնտեսական նպատակային նշանակության հողամասի /0,4712հա-հնդավոր և 0,04328հա-այլ հողատեսք/ նպատակային նշանակությունը բնակավայրերի հողեր նպատակային նշանակության հասարակական կառուցապատման գործառնական նշանակության փոփոխությունը:

6. Բոլոր կետերում նշված փոփոխությունները սահմանված կարգով արտացոլել Աշտարակ համայնքի հողերի հաշվառման տարեկան հաշվեկշռում, Աշտարակ քաղաքի, Ղազարավան, Կարբի և ՈՒջան բնակավայրերի ընթացիկ քաղաքաշինական քարտեզներում:

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԹՈՎՄԱՍ ՇԱՀՎԵՐԴՅԱՆ


Նախագիծ կազմող ՆՎԵՐ ՄՈՒՐԱԴՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ն.ԱՇՏԱՐԱԿԵՑՈՒ 7
/0232/3-10-26
ashtarakmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10018633@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2026 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՇՏԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 215
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner