Այսօր: Երեքշաբթի, 4 Նոյեմբերի 2025թ.
Աշտարակի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 380
ԱՇՏԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Որոշում N 2851-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ Աշտարակ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Աշտարակ համայնք
ՀՀ Արագածոտնի մարզ, ք. Աշտարակ, /0232/3-10-26, ashtarakmunicipality@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

04 նոյեմբերի 2025 թվականի N 2851-Ա

<<ՔՐԵՅՖԱՐՄ>> ՍՊԸ-ԻՆ ՆԱԽԱԳԾՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ, ՀՈՂԱՄԱՍԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈՓՈԽԵԼՈՒ ԵՎ ՀԱՍՑԵԱՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով <<ՔՐԵՅՖԱՐՄ>> ՍՊԸ-ի լիազոր անձ Վահագն Համբարձումյանի 10.09.2025թ. N 11878` ձկնաբուծական և խեցգետնաբուծական տնտեսություն կառուցելու մասին հայտը և համայնքի ավագանու 29.09.2025թ. N 124-Ա որոշումը, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 15-րդ կետի, <Տեղական ինքնակառավարման մասին> Հայաստանի Հանրապետության օրենքի 42-րդ հոդվածի, Հայաստանի Հանրապետության կառավարության 19.03.2015թ. N 596-Ն և 29.12.2005թ. N 2387-Ն որոշումների պահանջներով`

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ.1. << ՔՐԵՅՖԱՐՄ >> ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող, Աշտարակ համայնքի Ղազարավան բնակավայրի վարչական սահմաններում գտնվող 02-068-0421-0088 ծածկագրով հողամասում տալ ձկնաբուծական և խեցգետնաբուծական տնտեսության կառուցման նախագծման թույլտվություն /նախագծման թույլտվությունը կցվում է/: 2. Աշտարակ համայնքի Ղազարավան բնակավայրի վարչական տարածքում գտնվող /ծածկագիր` 02-068-0421-0088/, << ՔՐԵՅՖԱՐՄ>> ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող, ձկնաբուծական և խեցգետնաբուծական տնտեսության կառուցման և շահագործման համար 1.3502 հա գյուղատնտեսական նշանակության հողամասի /վարելահող/ նպատակային նշանակությունը /կատեգորիան/ համարել փոփոխված որպես արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողեր նպատակային նշանակության, իսկ գործառնական նշանակությունը` գյուղատնտեսական արտադրական: 3. Երկրորդ կետում նշված 1,3502 հա հողամասի հասցեն համարել՝ - Աշտարակ համայնք, Ղազարավան բնակավայր, 13-րդ փողոց, 1-ին նրբանցք հողամաս N 9: 4.Աշտարակ համայնքի տարեկան հողային հաշվեկշռում կատարել համապատասխան փոփոխություններ: 5. Քաղաքաշինության և հողաշինության բաժնին /պետ Ն. Մուրադյան/: - Սույն որոշման բոլոր կետերի հանձնարարականներն ընդունել ի գիտություն:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՇԱՆԹ ՎԱՀԱՆՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝
Գրանցող



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ն.ԱՇՏԱՐԱԿԵՑՈՒ 7
/0232/3-10-26
ashtarakmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10018633@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՇՏԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner