Հիմք ընդունելով Անյուտա Պողոսյանի 08.11.2023թ. N 11805՝ ինքնակամ տնտեսական շինության օրինականացման մասին դիմումը, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006թ. մայիսի 18-ի N 731-Ն և 912-Ն, 29.12.2005թ. N 2387-Ն որոշումների, Հայաստանի Հանրապետության <Տեղական ինքնակառավարման մասին> օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերի պահանջներով, նկատի ունենալով, որ նշված ինքնակամ շինության պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին և առողջությանը, ինչպես նաև ավտոտնակը չի գտնվում ինժեներատրանսպորտային օբյեկտների անվտանգության գոտում, կառուցված չէ քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք և կառուցված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողերի վրա`
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ե Մ.
1. Աշտարակ քաղաքի Արտակի փողոցի N 5 շենքի հարևանությամբ գտնվող /ծածկագիր՝ 02-001-0264-0053/, համայնքային սեփականություն հանդիսացող 9քմ բնակավայրերի նպատակային նշանակության հողամասի վրա կառուցված 9քմ արտաքին մակերեսով /ներքին մակերեսը 8,5քմ/ ինքնակամ տնտեսական շինությունը /պահեստ/ ճանաչել համայնքային սեփականություն /հաշվառման ծածկագիր՝ 2023SQ8SBD/:
2. Առաջին կետում նշված ինքնակամ տնտեսական շինությունը ճանաչել օրինական և հասցեն համարել`
- Աշտարակ համայնք, ք. Աշտարակ, Արտակի փողոց, շինություն N 5/13:
3. Առաջարկել կառույցն իրականացրած Անյուտա Միշայի Պողոսյանին գնելու օրինական ճանաչված 9քմ արտաքին մակերեսով տնտեսական շինությունը` 1քմ-ի օտարման համար վճարելով 3938 /երեք հազար ինն հարյուր երեսունութ/ ՀՀ դրամ, իսկ շինության զբաղեցրած 9քմ հողամասի 1քմ-ի օտարման համար վճարելով 4442 /չորս հազար չորս հարյուր քառասուներկու/ ՀՀ դրամ:
4. Քաղաքաշինության և հողաշինության, ֆինանսատնտեսագիտական և գնումների բաժիններին /Ն․ Մուրադյան, Ա. Արամյան/
- Սույն որոշման բոլոր կետերի հանձնարարականներն ընդունել ի գիտություն: