Այսօր: Հինգշաբթի, 26 Դեկտեմբերի 2024թ.
Աշտարակի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 160
ԱՇՏԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Հանրային քննարկում N 11
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ Աշտարակ ՀԱՄԱՅՆՔ
Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Աշտարակ համայնք
ՀՀ Արագածոտնի մարզ, ք. Աշտարակ, /0232/3-10-26, ashtarakmunicipality@gmail.com

ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ

08 նոյեմբերի 2024 թվականի N 11

ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԱՇՏԱՐԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՆՈՐ ԵԴԵՍԻԱ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՆԵՐՍԵՍ ՇՆՈՐՀԱԼՈՒ ԱՆՎԱՆ ՄԻՋՆԱԿԱՐԳ ԴՊՐՈՑԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՎՐԱ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ՆԱԽՆԱԿԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԱՐԳԵԼԻ ԲՆԱԿԻՉՆԵՐ

Համաձայն <<Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին>> օրենքի և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգի 2024թ. դեկտեմբերի 9-ին ժամը 15։00-ին ՀՀ Արագածոտնի մարզի Աշտարակ համայնքի Նոր Եդեսիա բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրում (հասցե՝ Նոր Եդեսիա 2-րդ փողոց, 5-րդ շենք) տեղի կունենա <<Ավանգարդ Շին>> և <<Էկո Սիթի Գրուպ>> ՍՊԸ ՀԳ-ի (հասցե՝ Ք. Երևան, Մալաթիա-Սեբաստիա թղմ. Լենինգրադյան փողոց 23/07) կողմից ներկայացված՝ ՀՀ Արագածոտնի մարզի Աշտարակ համայնքի Նոր Եդեսիա բնակավայրի վարչական տարածքում Ն․ Շնորհալու անվան միջնակարգ դպրոցի կառուցման նախատեսվող գործունեության վերաբերյալ (<<Շրջակա միջավայրի վրա ազդեցության և փորձաքննության մասին>> օրենքի 12-րդ հոդվածի 4-րդ կետի 8-րդ ենթակետ) առաջին հանրային քննարկումները։

Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ զանգահարելով (+374) 098252569։

Շահագրգիռ հանրության կողմից առաջարկություններ, դիտողություններ և կարծիքներ կարող են ներկայացվել բանավոր հանրային քննարկման ընթացքում կամ գրավոր՝ ծանուցումից հետո 20 աշխատանքային օրվա ընթացքում։

Համայնքի ղեկավարի կողմից հանրային քննարկման համար լիազորված անձ՝ Աշտարակի համայնքապետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության բաժնի պետ Սարգիս Մխիթարյան (էլ.փոստի հասցե՝ s.mkhitaryan1990@gmail.com հեռ. +37498252569):



Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



Պաշտոնական էլ. փոստ` 10018633@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՇՏԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner