Հիմք ընդունելով Տիգրան Մանուկյանի 05.09.2022թ. N 4315, Վահէ Ժունյոր Վահէի Սերայտարեանի 07.09.2022թ. N 4389, Արտուշ Ավետիսյանի 13.09.2022թ. N 4483, Եգոր Հարությունյանի լիազորված անձ Անահիտ Հարությունյանի 19.09.2022թ. N 4584 և Ենոք Խաչատրյանի 29.09.2022թ. N 4767՝ հողամասերի նպատակային նշանակությունը փոփոխելու մասին դիմումները, ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ կետի, ՀՀ կառավարության 18.05.2006թ. N 912-Ն, 29.12.2011թ. N 1920-Ն որոշումների պահանջներով, Աշտարակ համայնքի ավագանին՝
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Է.
1. Հավանություն տալ Տիգրան Մաքսիմի Մանուկյանին սեփականության իրավունքով պատկանող, Աշտարակ համայնքի Անտառուտ բնակավայրի 02-010-0111-0101 ծածկագրով 0,125հա գյուղատնտեսական նշանակության հողամասի /վարելահող/ նպատակային նշանակությունը՝ բնակելի տան կառուցման նպատակով բնակավայրերի նպատակային նշանակության՝ բնակելի կառուցապատման գործառնական նշանակության փոփոխելու վերաբերյալ համայնքի ղեկավարի առաջարկությանը:
2. Հավանություն տալ Վահէ Ժունյոր Վահէի Սերայտարեանին սեփականության իրավունքով պատկանող, Աշտարակ համայնքի Աշտարակ քաղաքի 02-001-0440-0096 ծածկագրով 0,0401հա գյուղատնտեսական նշանակության հողամասի /արոտավայր/ նպատակային նշանակությունը՝ բնակելի տան կառուցման նպատակով բնակավայրերի նպատակային նշանակության՝ բնակելի կառուցապատման գործառնական նշանակության փոփոխելու վերաբերյալ համայնքի ղեկավարի առաջարկությանը:
3. Հավանություն տալ Աշտարակ համայնքի Աշտարակ քաղաքի 02-001-0191-0011 ծածկագրից, Արտուշ Ավետիսյանի ժառանգությամբ ձեռք բերված թունաքիմիկատների պահեստի պահպանման և սպասարկման համար առանձնացված 0,075հա հողամասից 0,0519հա մակերեսով բնակավայրերի նշանակության հողամասի /այլ/ նպատակային նշանակությունը արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողեր նպատակային նշանակության, իսկ գործառնական նշանակությունը` պահեստարանների/քաղաքացու ժառանգության իրավունքը գրանցելու համար/ փոփոխելու վերաբերյալ համայնքի ղեկավարի առաջարկությանը:
4. Հավանություն տալ Աշտարակ համայնքի Ոսկեհատ բնակավայրի 02-086-0029 թաղամասից, Եգոր Համլետի Հարությունյանի ժառանգությամբ ձեռք բերված թռչնանոցի պահպանման և սպասարկման համար առանձնացված 0,09307հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողամասի /այլ հողատեսք/ նպատակային նշանակությունը արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողեր նպատակային նշանակության, իսկ գործառնական նշանակությունը` գյուղատնտեսական արտադրական /քաղաքացու ժառանգության իրավունքը գրանցելու համար/ փոփոխելու վերաբերյալ համայնքի ղեկավարի առաջարկությանը:
5. Հավանություն տալ Ենոք Հրանտի Խաչատրյանին սեփականության իրավունքով պատկանող, Աշտարակ համայնքի Բազմաղբյուր բնակավայրի 02-024-0144-0030 ծածկագրով 0,086հա գյուղատնտեսական նշանակության հողամասից 0,03հա հողամասի /պտ. կորիզավոր/ նպատակային նշանակությունը՝ ինքնակամ կառուցած բնակելի տունը օրինականացնելու նպատակով բնակավայրերի նպատակային նշանակության՝ բնակելի կառուցապատման գործառնական նշանակության փոփոխելու վերաբերյալ համայնքի ղեկավարի առաջարկությանը: