Հիմք ընդունելով Հովակ Դավթի Գալոյանի 19.05.2022թ. N 2222 իրավունքի պետական գրանցման վարույթը կասեցնելուց հետո համապատասխան փասոտաթղթեր տրամադրելու և տնամերձ հողամասում ինքնակամ կառուցած շինությունները օրինականացնելու մասին դիմումը, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006թ. մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշմամբ հաստատված ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման մասին կարգի II բաժնի և <Տեղական ինքնակառավարման մասին> Հայաստանի Հանրապետության օրենքի 35 հոդվածի 1-ին մասի 24 կետի պահանջներով, նկատի ունենալով, որ հողամասում իրավանախորդների կողմից ինքնակամ կառույցները, որոնք կառուցվել են 1990-2005թ.թ., դրանց պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, կառուցված չեն ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կառուցված չեն քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք,
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ե Մ.
1. Ճանաչել Հովակ Դավթի Գալոյանի / ծնվ. 17.09.1973թ. սեփականության իրավունքը, Աշտարակ համայնքի Օշական բնակավայրի, ըստ կադաստրային քարտեզի 02-113-0116-0001 ծածկագրում, իրեն պատկանող տնամերձ հողամասում մինչև 2001թ.մայիսի 15- ը/1990թ./ կառուցված 33,2 քմ բնակելի տան նկատմամբ առանց օրինականացման համար սահմանված վճարի գանձման:
2. Հովակ Դավթի Գալոյանին սեփականության իրավունքով պատկանող, Աշտարակ համայնքի, Օշական բնակավայրի, Հոկտեմբերյան փողոց, 3 հասցեում գտնվող /ծածկագիր՝ 02-113-0116-0001, հաշվառման ծածկագիր 2022VZHSEV/ 1237,4քմ մակերեսով տնամերձ հողամասում կառուցած 42.1 քմ մակերեսով ինքնակամ բնակելի տունը և 10.4 քմ մակերեսով ինքնակամ ծածկոցը ճանաչել օրինական, և օրինականացման համար համայնքային բյուջեի համապատասխան հաշվին վճարել
1. բնակելի տան համար 42.1 x 1673 = 70434 դրամ
2.ծածկոցի համար 10.4 x 1004 = 10442 դրամ
Ընդամենը 80876 դրամ
3.Ընդունել ի գիտություն, որ սույն որոշման ընդունման օրվանից օրինականացման համար սահմանված վճարը 60-օրյա ժամկետում չվճարման դեպքում որոշումը համարվում է ուժը կորցրած:
4.Քաղաքաշինության և հողաշինության, ֆինանսատնտեսագիտական և գնումների բաժնիններին /Ս. Թումասյան, Ա.Արամյան/
-Հողերի գրանցման մատյաններում կատարել համապատասխան փոփոխություններ և գրանցումներ: