Հիմք ընդունելով Թագուհի Ալավերդյանի 07.05.2024թ. N 5101՝ ինքնակամ ավտոտնակի օրինականացման մասին դիմումը, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006թ. մայիսի 18-ի N 731-Ն և 912-Ն,29.12.2005թ. N 2387-Ն որոշումների, Հայաստանի Հանրապետության <Տեղական ինքնակառավարման մասին> օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի պահանջներով, նկատի ունենալով, որ նշված ինքնակամ ավտոտնակի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին և առողջությանը, ինչպես նաև ավտոտնակը չի գտնվում ինժեներատրանսպորտային օբյեկտների անվտանգության գոտում, կառուցված չէ քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք և կառուցված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողերի վրա`
Ո Ր Ո Շ ՈՒ Մ ԵՄ.
1. Աշտարակ քաղաքի Խ. Աբովյան փողոցի N 31 շենքի հարևանությամբ գտնվող, 02-001-0177-0006 և 02-001-0177-0007 ծածկագրերից համայնքային սեփականություն հանդիսացող 23,2քմ բնակավայրերի նշանակության հողամասի վրա մինչև քարտեզագրումը կառուցված 23,2քմ արտաքին մակերեսով /ներքին մակերեսը 20,1քմ/ ինքնակամ ավտոտնակը ճանաչել համայնքային սեփականություն /հաշվառման ծածկագիր՝ 20222T4QMZ/:
2. Առաջին կետում նշված ինքնակամ ավտոտնակը ճանաչել օրինական և հասցեն համարել`
- Աշտարակ համայնք, ք. Աշտարակ, Խ. Աբովյան փողոց, ավտոտնակ N 31/1:
3. 02-001-0177-0007 ծածկագրից 9,25քմ բնակավայրերի նշանակության ընդհանուր օգտագործման հողամասի գործառնական նշանակությունը առանց հողամասի նպատակային նշանակության փոփոխության համարել փոփոխված որպես բնակելի կառուցապատման:
4. Առաջարկել կառույցն իրականացրած Հրածին Ազատի Շամիրյանին գնելու օրինական ճանաչված 23,2քմ արտաքին մակերեսով ավտոտնակը՝ 1քմ-ի օտարման համար վճարելով 2725 /երկու հազար յոթ հարյուր քսանհինգ/ ՀՀ դրամ, իսկ ավտոտնակի զբաղեցրած 23,2քմ հողամասի 1քմ-ի օտարման համար վճարելով 10 513,8 /տասը հազար հինգ հարյուր տասներեք ամբողջ ութ տասնորդական/ ՀՀ դրամ:
5. Քաղաքաշինության և հողաշինության, ֆինանսատնտեսագիտական և գնումների բաժիններին /Ն․Մուրադյան, Ա. Արամյան/
- Սույն որոշման բոլոր կետերի հանձնարարականներն ընդունել ի գիտություն: