Հիմք ընդունելով Նորիկ Ֆրոնդավիկի Կյուրեղյանի լիազորված անձ՝ Սոնա Զարիմովի Հարոյանի 07.03.2025թ N 2547 դիմումը ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006թ. մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշմամբ հաստատված ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման մասին կարգի II բաժնի և <Տեղական ինքնակառավարման մասին> ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետի պահանջներով, նկատի ունենալով այն հանգամանքը, որ Աշտարակ համայնքի Նոր Եդեսիա բնակավայր, 6-րդ փողոց, բնակելի տուն 56 հասցեում գտնվող Նորիկ Ֆրոնդավիկի Կյուրեղյանի կողմից փաստացի տիրապետվող /ծածկագիր 02-080-0011-0001/ 0.1262 հա հողամասում ինքնակամ կառուցած բնակելի տունը, ավտոտնակը, տնտեսական շինությունը, անասնաշենքը, կիսակառույց շինությունը և 1 հատ պատուհանը, որոնք կառուցվել են 2005թ., դրանց պահպանումը չեն խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չեն սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, կառուցված չեն ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կառուցված չեն քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք՝
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ե Մ
1. Ճանաչել Նորիկ Ֆրոնդավիկի Կյուրեղյանի /ծնվ․ 16․06․1982թ․/ սեփականության իրավունքը ըստ Աշտարակ համայնքի Նոր Եդեսիա բնակավայրի, 6-րդ փողոց, բնակելի տուն 56 հասցեի, ըստ կադաստրային քարտեզի 02-080-0011-0001 կադաստրային ծածկագրով, 2023E6TJHP չափագրման տվյալների մուտքագրման ծածկագրով 0.1262 հա, փաստացի օգտագործվող բնակելի կառուցապատման հողամասում 2005թ․ կառուցված, 76.2 քմ արտաքին մակերեսով բնակելի տունը, 32.8 քմ արտաքին մակերեսով ավտոտնակը, 16.3 քմ արտաքին մակերեսով տնտեսական շինությունը, 65․7 քմ արտաքին մակերեսով անասնաշենքը, 38․4 քմ արտաքին մակերեսով կիսակառույց շինությունը և 1 հատ պատուհանը /ընդամենը արտաքին չափերով 229․4 քմ, որից բնակելի տան արտաքին չափը՝ 76․2 քմ, օժանդակ շինության չափը՝ 153․2 քմ և 1 հատ պատուհան/ ճանաչել օրինական, և օրինականացման համար համայնքային բյուջեի համապատասխան հաշվին վճարել 1քմ բնակելի տան համար վճարելով 743 /յոթ հարյուր քառասուներեք /ՀՀ դրամ, 1 քմ օժանդակ շինության համար վճարելով 446 /չորս հարյուր քառասունվեց/ ՀՀ դրամ, 1 հատ պատուհանի համար վճարելով 1000 /մեկ հազար/ ՀՀդրամ :
1) 76․2 x 743 = 56617 /հիսունվեց հազար վեց հարյուր տասնյոթ/ ՀՀ դրամ
2) 153.2 x 446 = 68328 /վաթսունութ հազար երեք հարյուր քսանութ/ ՀՀ դրամ
3) 1 x 1000 = 1000 /մեկ հազար/ ՀՀ դրամ
ԸՆԴԱՄԵՆԸ՝ 125945 /մեկ հարյուր քսանհինգ հազար ինը հարյուր քառասունհինգ/ ՀՀ դրամ։
2.Ընդունել ի գիտություն, որ սույն որոշման ընդունման օրվանից 2-րդ կետով հաշվարկված օրինականացման համար սահմանված վճարը 60-օրյա ժամկետում 900445002638 հաշվեհամարին չվճարման դեպքում որոշումը համարվում է ուժը կորցրած:
3.Քաղաքաշինության և հողաշինության, ֆինանսատնտեսագիտական և գնումների բաժնիններին /Ն.Մուրադյան, Ա.Արամյան/
-Հողերի գրանցման մատյաններում կատարել համապատասխան փոփոխություններ և գրանցումներ: