Հիմք ընդունելով Մանվել Սարգսյանի 09.03.2026թ. N 3162՝ բնակելի կառուցապատման հողամասին և բնակելի տանը հասցե տալու մասին դիմումը, ղեկավարվելով <Տեղական ինքնակառավարման մասին> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշման պահանջներով՝
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ե Մ.
1. Աշտարակ համայնքի Ուշի բնակավայրում գտնվող բնակելի կառուցապատման հողամասին և բնակելի տանը /ծածկագիր՝ 02-108-0017-0004, 0,182 հա/ տալ 16 համարը և հասցեն համարել`
- Աշտարակ համայնք, Ուշի բնակավայր, 7-րդ փողոց, բնակելի տուն N 16:
2. Քաղաքաշինության և հողաշինության բաժնին /պետ՝ Ն․ Մուրադյան/
- Հատակագծերում կատարել նշումներ և սույն որոշման մասին տեղյակ պահել համապատասխան մարմիններին: