Հիմք ընդունելով Հայկանդուխտ Վարդգեսի Վարդանյանի 12.03.2025թ. N2756 դիմումը, գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման վարույթը կասեցնելու մասին 11/03/2025 N Կ-11032025-02-0135 որոշումը, ըստ օրենքի ժառանգության իրավունքի 23․01․2015թ․ ՍՄ137, 29․12․2018թ․ ԳՄ6033 և 06․11․2006թ․ ՍՄ4454 վկայագրերը, ինչպես նաև հողամասի փաստացի կատարված չափագրությունը և Աշտարակի համայնքապատկան հողերի օգտագործման և պահպանման նկատմամբ վերահսկողություն իրականացնող հանձնաժողովի 13.03.2025թ. թիվ 28 արձանագրությունը, նկատի ունենալով այն փաստը, որ Հայկանդուխտ Վարդգեսի Վարդանյանի և Գոհար Վարդգեսի Վարդանյանի ժառանգությամբ ձեռք բերված /0․36հա վարելահող և 0․42հա խաղող հիմք հողհատկացման քաղվածք/ 02-001-0582-0040-ից 0.78հա ըստ կադաստրային քարտեզների վարելահողը ցածրարժեք հողատեսքից բարձրարժեք խաղողի այգու փոխադրելու վերաբերյալ, ղեկավարվելով ՀՀ կառավարության 17.09.2009թ թիվ 1066-Ն որոշման 7-րդ կետի, <Տեղական ինքնակառավարման մասին> ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի պահանջներով՝
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ե Մ.
1.Հայկանդուխտ Վարդգեսի Վարդանյանին /ծնվ․06.07.1956թ./ և Գոհար Վարդգեսի Վարդանյանին /ծնվ․31.08.1961թ./ ժառանգությամբ ձեռք բերված Աշտարակ համայնքում գտնվող 02-001-0582-0040-ից ծածկագրով 0.78հա ըստ կադաստրային քարտեզների վարելահողը ցածրարժեք հողատեսքից փոխադրել բարձրարժեք խաղողի այգու՝ առանց հողի հարկային պարտավորությունից ազատելու:
2.Քաղաքաշինության և հողաշինության, ֆինանսատնտեսգիտական և գնումների բաժիններին /Ն. Մուրադյան, Ա. Արամյան/
-Հողերի գրանցման մատյաններում կատարել համապատասխան փոփոխություն և գրանցումներ: