Հիմք ընդունելով ՀՀ վարչապետի 2009թ. դեկտեմբերի 22-ի N 1064-Ա որոշմամբ ստեղծված ՀՀ համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի 26․12․2025թ․ N 2/փ-420, N 2/փ-421 և N 2/փ-435, 29․12․2025թ․ N 2/փ-443, 23․01․2026թ․ N 1/փ-3 և 30․01․2026թ․ N 1/փ-19 դրական եզրակացությունները` Աշտարակ քաղաքում, Ղազարավան, Կարբի և ՈՒջան բնակավայրերում գտնվող հողամասերի նպատակային նշանակությունը փոփոխելու մասին, ղեկավարվելով ՀՀ կառավարության 29.12.2011թ. N 1920-Ն որոշման, <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 31-րդ կետի պահանջներով, Աշտարակ համայնքի ավագանին՝
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Է.
1. Հաստատել Աշտարակ համայնքի Ղազարավան բնակավայրի վարչական սահմաններում գտնվող, քաղաքացու սեփականություն հանդիսացող 02-068-0411-0060 ծածկագրով 0,0799հա գյուղատնտեսական նպատակային նշանակության այլ հողատեսքի նպատակային նշանակությունը բնակավայրերի հողեր նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության փոփոխությունը:
2․ Հաստատել Աշտարակ համայնքի Աշտարակ քաղաքի վարչական սահմաններում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 02-001-0422-0027 կադաստրային ծածկագրով 0,003հա մակերեսով բնակավայրերի հողեր նպատակային նշանակության բնակելի կառուցապատման հողամասի նպատակային նշանակությունը էներգետիկայի, կապի, տրանսպորտի, կոմունալ ենթակառուցվածքների նպատակային նշանակության, էներգետիկայի գործառնական նշանակության փոփոխությունը:
3. Հաստատել Աշտարակ համայնքի Կարբի բնակավայրի վարչական սահմաններում գտնվող, քաղաքացու սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նպատակային նշանակության 02-058-0303-0029 ծածկագրով 18.47973 հա հողամասից 0.20804հա արոտավայրի նպատակային նշանակությունը արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական օբյեկտների հողեր նպատակային նշանակության գյուղատնտեսական արտադրական գործառնական նշանակության փոփոխությունը:
4. Հաստատել Աշտարակ համայնքի ՈՒջան բնակավայրի վարչական սահմաններում գտնվող, քաղաքացու սեփականություն հանդիսացող 02-109-0223-0110 ծածկագրով 0,0976հա գյուղատնտեսական նպատակային նշանակության վարելահողի նպատակային նշանակությունը բնակավայրերի հողեր նպատակային նշանակության հասարակական կառուցապատման գործառնական նշանակության փոփոխությունը:
5. Հաստատել Աշտարակ համայնքի Աշտարակ քաղաքի վարչական սահմաններում գտնվող, քաղաքացու սեփականություն հանդիսացող 02-001-0639-0059 ծածկագրով 0,51448հա գյուղատնտեսական նպատակային նշանակության հողամասի /0,4712հա-հնդավոր և 0,04328հա-այլ հողատեսք/ նպատակային նշանակությունը բնակավայրերի հողեր նպատակային նշանակության հասարակական կառուցապատման գործառնական նշանակության փոփոխությունը:
6. Հաստատել Աշտարակ համայնքի Աշտարակ քաղաքի վարչական սահմաններում գտնվող, իրավաբանական անձի սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նպատակային նշանակության 02-001-0684-0058 ծածկագրով 6,77212 հա արոտավայրի նպատակային նշանակությունը արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական օբյեկտների հողեր նպատակային նշանակության արդյունաբերական օբյեկտների գործառնական նշանակության փոփոխությունը:
7. Բոլոր կետերում նշված փոփոխությունները սահմանված կարգով արտացոլել Աշտարակ համայնքի հողերի հաշվառման տարեկան հաշվեկշռում, Աշտարակ քաղաքի, Ղազարավան, Կարբի և ՈՒջան բնակավայրերի ընթացիկ քաղաքաշինական քարտեզներում: