Հիմք ընդունելով Արսեն Դատումյանի 20.03.2025թ N3225 դիմումը, Աշտարակ համայնքի Աշտարակ քաղաքի, ըստ կադաստրային քարտեզի 02-001-0065-0110 ծածկագրի տնամերձ հողամասում մինչև 2001թ. կառուցված բնակելի տան և օժանդակ շինության նկատմամբ Ջուլիետա Փոլադյանի սեփականության իրավունքը վերականգնելու մասին, ղեկավարվելով <իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին> ՀՀ օրենքի և ՀՀ կառավարության 29.12.2005թ. N 2387-Ն որոշման պահանջներով, նկատի ունենալով այն հանգամանքը, որ բնակելի տունը և օժանդակ շինությունը կառուցված չեն ՀՀ հողային օրենսգրքի 60 հոդվածով սահմանված հողամասերի, այդ թվում ինժիներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում չի հակասում քաղաքաշինական նորմերին և չի առաջացնում սերվիտուտ՝
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ե Մ 1. Ճանաչել Ջուլիետա Մկրտչի Փոլադյանի/ծնվ.23.12.1938թ./ սեփականության իրավունքը, Աշտարակ համայնքի Աշտարակ քաղաքի կադաստրային քարտեզի 02-001-0065-0110 ծածկագրով տնամերձ հողամասում մինչև 2001թ. կառուցված 309,15 քմ բնակելի տան և օժանդակ շինության նկատմամբ: 2.Քաղաքաշինության և հողաշինության, ֆինանսատնտեսագիտական և գնումների բաժնիններին /Ն. Մուրադյան/ Հողերի գրանցման մատյաններում կատարել համապատասխան փոփոխություններ և գրանցումներ: