Այսօր: Ուրբաթ, 14 Մարտի 2025թ.
Աշտարակի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 72
ԱՇՏԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 

ՆԱԽԱԳԻԾ



09 փետրվարի 2025 թ.

ԱՇՏԱՐԱԿ ՔԱՂԱՔԻ Մ. ԽՈՐԵՆԱՑՈՒ ՓՈՂՈՑ N 3 ՇԵՆՔԻ ՀԱՐԵՎԱՆՈՒԹՅԱՄԲ ԳՏՆՎՈՂ ԻՆՔՆԱԿԱՄ ԱՎՏՈՏՆԱԿԸ, ԾԱԾԿՈՑԸ ԵՎ ՊԱՐԻՍՊՆ ՕՐԻՆԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ ՀԱՍՑԵԱՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Սամվել Նազարյանի 29.01.2025թ. N 746՝ ինքնակամ ավտոտնակի, ծածկոցի և պարսպի օրինականացման մասին դիմումը, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006թ. մայիսի 18-ի N 731-Ն և 912-Ն, 29.12.2005թ. N 2387-Ն որոշումների, Հայաստանի Հանրապետության <Տեղական ինքնակառավարման մասին> օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերի պահանջներով, նկատի ունենալով, որ նշված ինքնակամ ավտոտնակի, ծածկոցի և պարսպի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին և առողջությանը, ինչպես նաև շինությունները չեն գտնվում ինժեներատրանսպորտային օբյեկտների անվտանգության գոտում, կառուցված չեն քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով, չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք և կառուցված չեն Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողերի վրա`

 Ո Ր Ո Շ ՈՒ Մ  Ե Մ.

1. Աշտարակ քաղաքի Մ. Խորենացու փողոցի N 3 շենքի հարևանությամբ գտնվող /ծածկագիր՝ 02-001-0012------/, համայնքային սեփականություն հանդիսացող 450քմ բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման հողամասի վրա մինչև համայնքում կատարված քարտեզագրումը կառուցված -----քմ արտաքին մակերեսով /ներքին մակերեսը 33,4քմ/ ինքնակամ ավտոտնակը, -----քմ արտաքին մակերեսով /ներքին մակերեսը 13,8քմ/ ինքնակամ ծածկոցը և 0,74քմ մակերեսով ինքնակամ պարիսպը ճանաչել համայնքային սեփականություն /հաշվառման ծածկագիր՝ 2023PZRVML/:

2. 02-001-0012-0101 ծածկագրից 0,78քմ շինություններով ծանրաբեռնված բնակավայրերի նպատակային նշանակության այլ հողամասի գործառնական նշանակությունը առանց հողամասի նպատակային նշանակության փոփոխության համարել փոխված որպես բնակելի կառուցապատման:

3. Առաջին կետում նշված ինքնակամ շինությունները ճանաչել օրինական և հասցեն համարել`

- Աշտարակ համայնք, ք. Աշտարակ, Մ. Խորենացու փողոց, ավտոտնակ N 3/2:

4. Առաջարկել կառույցն իրականացրած Սամվել Ժորայի Նազարյանին գնելու օրինական ճանաչված ----քմ արտաքին մակերեսով ավտոտնակը` 1քմ-ի օտարման համար վճարելով 1969 /մեկ հազար ինն հարյուր վաթսունինն/ ՀՀ դրամ, ----քմ արտաքին մակերեսով ծածկոցը և 0,74քմ մակերեսով պարիսպը՝ 1քմ-ի օտարման համար վճարելով 3938 /երեք հազար ինը հարյուր երեսունութ/ ՀՀ դրամ, իսկ շինություններով ծանրաբեռնված 450քմ հողամասի 1քմ-ի օտարման համար վճարելով 4442 /չորս հազար չորս հարյուր քառասուներկու/ ՀՀ դրամ:

5. Քաղաքաշինության և հողաշինության, ֆինանսատնտեսագիտական և գնումների բաժիններին /Ն․ Մուրադյան, Ա. Արամյան/

- Սույն որոշման բոլոր կետերի հանձնարարականներն ընդունել ի գիտություն:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԹՈՎՄԱՍ ՇԱՀՎԵՐԴՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Վարուժան Վարդանյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ն.ԱՇՏԱՐԱԿԵՑՈՒ 7
/0232/3-10-26
ashtarakmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10018633@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՇՏԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 211
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner