Հիմք ընդունելով Արգիշտ Գուրգենի Սեդրակյանի 03.04.2025թ N3889 դիմումը, հողամասերի փաստացի կատարված չափագրությունը, ղեկավարվելով <Ինքնակամ կառուցված շենքների, շինությունների և ինքնակամ զբաղեցրած հողամասերի իրավական կարգավիճակի մասին> 2002թ. դեկտեմբերի 26-ի ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ ա) ենթակետ ու <Տեղական ինքնակառավարման մասին> Հայաստանի Հանրապետության օրենքի 35 հոդվածի 1-ին մասի 22 և 24 կետերի պահանջներով, նկատի ունենալով այն հանգամանքը, որ Աշտարակ համայնք Բյուրական բնակավայրում գտնվող Գուրգեն Երանոսի Սեդրակյանին, Ահարոն Ռաֆիկի Մխիթարյանին և Գագիկ Գրիբայի Կարապետյանին սեփականության իրավունքով հատկացված /ծածկագիր 02-028-0079-0007/ փաստացի չափագրման արդյունքում ավել օգտագործվող հողամասը նախատեսված չէ այլ նպատակային և գործառնական նշանակությամբ օգտագործելու համար, այն չի ընդգրկվել ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության, ինչպես նաև հնագիտական պատմամշակույթային հողերի պահպանման գոտիներում, չի սահմանափակում այլ անձանց իրավունքները և չի առաջացնում սերվիտուտ`
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ե Մ 1. Ճանաչել Գուրգեն Երանոսի Սեդրակյանի, Ահարոն Ռաֆիկի Մխիթարյանի և Գագիկ Գրիբայի Կարապետյանի սեփականության իրավունքը Աշտարակ համայնքի Բյուրական բնակավայրում 02-028-0079-0007 կադաստրային ծածկագրում բնակավայրերի բնակելի կառուցապատման նշանակության 0.05հա հողամասից ավել օգտագործվող ( ընդհամենը 0,08112 հա) հողամասի նկատմամբ: 2․02-028-0079-0007 ծածկագրով տնամերձ հողամասի հասցեն համարել Աշտարակ համայնք, Բյուրական բնակավայր, 18-րդ փողոց, 8 բնակելի տուն: 3. Քաղաքաշինության և հողաշինության բաժին /Ն. Մուրադյան/ -Հողերի գրանցման մատյաններում կատարել համապատասխան փոփոխություններ և գրանցումներ: