ՀԱՐԳԵԼԻ ԲՆԱԿԻՉՆԵՐ
Հրավիրում ենք ձեզ Աշտարակ համայնքի 2022թ. բյուջեի հանրային առցանց քննարկումներին` համայնքի հրատապ կարիքները վերհանելու և առաջնահերթ հիմնախնդիրները լուծելու նպատակով:
Մենք ակնկալում են համայնքի ավագանու անդամների և բնակչության շահագրգիռ մոտեցումը և ակտիվ ներգրավվածությունը բյուջեի վերջնական տարբերակի մշակման, ինչպես նաև դրա ընդունման, կատարման և վերահսկման գործում:
Անաչառ կարծիքներ և առաջարկություններ ունենալու նպատակով ՀԱՄԱՅՆՔԻ 2022թ. ԲՅՈՒՋԵԻ ՆԱԽԱԳԾԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄՆ իրականացվում է առցանց` http://ashtarak.am կայքով:
2022թ. հունվարի 7-11-ը ներառյալ խնդրում ենք առցանց ներկայացնել առաջարկություններ և կարծիքներ, իսկ գրավոր առաջարկությունները կարող եք ներկայացնել նաև համայնքի աշխատակազմին` հետևյալ հասցեով. ք.Աշտարակ, Ն.Աշտարակեցու հրապարակ 7, 2-րդ հարկ, Քաղաքացիների սպասարկման գրասենյակ:
Ակնկալում ենք ակտիվ քննարկում:
ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ
Ձեր կարծիքները, առաջարկությունները և գաղափարները կարող եք ներկայացնել ստորև: