Հիմք ընդունելով Էլլա Բաղդասարյանի 10.01.2025թ. N 185՝ բնակելի կառուցապատման հողամասին հասցե տալու մասին դիմումը, ղեկավարվելով <Տեղական ինքնակառավարման մասին> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշման պահանջներով՝
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ե Մ.
1. Աշտարակ համայնքի Ագարակ բնակավայրում գտնվող բնակելի կառուցապատման հողամասին /ծածկագիր՝ 02-004-0053-0005, 0,1204 հա/ տալ 90 համարը և հասցեն համարել`
- Աշտարակ համայնք, Ագարակ բնակավայր, 1-ին փողոց, հողամաս N 90:
2. Քաղաքաշինության և հողաշինության բաժնին /Ն․ Մուրադյան/
- Հատակագծերում կատարել նշումներ և սույն որոշման մասին տեղյակ պահել համապատասխան մարմիններին: