Հիմք ընդունելով ՀՀ Արագածոտնի մարզային հանձնաժողովի 19.09.2025թ. 0․20հա հողամասի հողատեսքի փոփոխություն կատարելու մասին թիվ 16 եզրակացությունը, ղեկավարվելով <Տեղական ինքնակառավարման մասին> ՀՀ օրենքի 35/24 կետի և 43 հոդվածների և ՀՀ կառավարության 2009թ. սեպտեմբերի 17-ի հմ. 1066-Ն որոշման պահանջներով՝
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ե Մ.
1.Աշտարակ համայնքի Ոսկեվազ բնակավայրում գտնվող, Նադյա Վարանցովի Գրիգորյանի /ծնվ․02.08․1939թ․/ ժառանգությամբ ձեռք բերված 02-087-0262-0004 ծածկագրով 0.20հա գյուղատնտեսական նշանակության խաղողի այգին բարձրարժեք հողատեսքից փոխադրել ցածրարժեք ջրովի վարելահողի:
2.Քաղաքաշինության և հողաշինության բաժնին /Ն. Մուրադյան/
-Հողային հաշվեկշռում կատարել համապատասխան ուղղում: