Այսօր: Ուրբաթ, 13 Դեկտեմբերի 2024թ.
Աշտարակի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 298
ԱՇՏԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագիծ N 12
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ՍՈՍ ԹՈՒՄԱՍՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Աշտարակ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2023 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 7-Ի՝ ԱՇՏԱՐԱԿԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՀԱՄԱՅՆՔԻՆ ՓՈԽԱՆՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ N 1398-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> ՀՀ օրենքի 34-րդ հոդվածը, ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>>  օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ և 29-րդ կետերի պահանջներով, համայնքի ավագանին՝

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Է․

1․ Համաձայնություն տալ՝ համայնքային սեփականություն հանդիսացող, Աշտարակ քաղաքում գտնվող 02-001-0095-0001 ծածկագրով <<Կոմիտասի>> անվան զբոսայգու զբաղեցրած բնակավայրերի նշանակության, ընդհանուր օգտագործման 3,22 հա մակերեսով հողամասից 0,9104 հա հողամասը չմասնավորեցվողից մասնավորեցվող դարձնելու, գործառնական նշանակությունը հասարակական կառուցապատման փոխելու և հետագայում, որպես բնակավայրերի նշանակության՝ հասարակական կառուցապատման հողամաս դարձնելու, նախապես հաստատված ծրագրային և քաղաքաշինական կառուցապատման փաստաթղթերին համապատասխան սահմանված մեկնարկային գնով աճուրդ-վաճառքով օտարելու և առաջացած գումարն ամբողջությամբ զբոսայգու կառուցապատմանն ուղղելու վերաբերյալ համայնքի ղեկավարի առաջարկությանը:

2․ Դիմել ՀՀ Արագածոտնի մարզպետարան՝ արված առաջարկությանը օրենսդրական լուծում տալու համար միջնորդել ՀՀ կառավարությանը՝ ՀՀ կառավարության 2006թ. սեպտեմբերի 7-ի N 1398-Ն որոշման մեջ համապատասխան փոփոխություններ և լրացումներ կատարելու համար:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԹՈՎՄԱՍ ՇԱՀՎԵՐԴՅԱՆ


Նախագիծ կազմող ՍՈՍ ԹՈՒՄԱՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ն.ԱՇՏԱՐԱԿԵՑՈՒ 7
/0232/3-10-26
ashtarakmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10018633@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՇՏԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner