Հիմք ընդունելով Նախշուն Վլադիմիրի Գալստյանի 03.03.2026թ. N 2841՝ անշարժ գույքին հասցե տալու մասին դիմումը, ղեկավարվելով <Տեղական ինքնակառավարման մասին> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշման պահանջներով՝
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ե Մ.
1. Համայնք Աշտարակ, Աշտարակ քաղաքում գտնվող անշարժ գույքին /ծածկագիր՝ 02-001-0687-0010/ տալ 19-20կմ1/1 հողամաս համարը և հասցեն
համարել`
- Աշտարակ համայնք, Աշտարակ քաղաք, Երևան-Գյումրի մայրուղի, 19-20կմ1/1 հողամաս:
2. Քաղաքաշինության և հողաշինության բաժնին ժ․պ․/Վ.Վարդանյան/
-Հատակագծերում կատարել նշումներ և սույն որոշման մասին տեղյակ պահել համապատասխան մարմիններին: