Հիմք ընդունելով Հովսեփ Սահակյանի 04.08.2020թ. N 987` տնամերձ հողամասին հասցե տալու մասին դիմումը, ղեկավարվելով <Տեղական ինքնակառավարման մասին> Հայաստանի Հանրապետության օրենքի 35 հոդվածի 1-ին մասի 22 կետի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշման պահանջներով՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ.
1.Աշտարակ քաղաքի <Արա-1> թաղամասում գտնվող տնամերձ հողամասին /ծածկագիր՝ 149-005, 600քմ/ տալ 13 համարը և հասցեն համարել`
-ք. Աշտարակ, <Արա-1> թաղամաս, 7-րդ փողոց, հողամաս N 13:
2. Քաղաքաշինության և հողօգտագործման բաժնին /Հ. Բաղդասարյան/
- Հատակագծերում կատարել նշումներ և սույն որոշման մասին տեղյակ պահել համապատասխան մարմիններին: