Այսօր: Կիրակի, 26 Մայիսի 2024թ.
Աշտարակի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 33
ԱՇՏԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագիծ N 12
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ՍՈՍ ԹՈՒՄԱՍՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Աշտարակ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2023 թվականի N_
ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈՓՈԽԵԼՈՒ ԵՎ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով <<Հայաստանի էլեկտրական ցանցեր>> ՓԲԸ-ի լիազորված անձ Սերգեյ Կակոսյանի 23.05.2022թ. N 2280՝ ինժեներական ենթակառուցվածքի օբյեկտների կառուցման համար հողամաս ձեռք բերելու մասին դիմումը, ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18 հոդվածի 1-ին մասի 21-րդ և 29-րդ կետերի, ՀՀ հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի, ՀՀ կառավարության 12.04.2001թ. N 286 և 29.12.2011թ. N 1920-Ն որոշումների պահանջներով,  Աշտարակ համայնքի ավագանին՝

Ո Ր Ո Շ ՈՒ Մ  Է.

1. Հավանություն տալ Աշտարակ համայնքի Աշտարակ քաղաքի 02-001-0147-0002, 0027 ծածկագրերից, համայնքային սեփականութուն հանդիսացող 0,002հա բնակավայրերի նշանակության այլ հողամասի նպատակային նշանակությունը էներգետիկայի, կապի, տրանսպորտի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողեր նպատակային նշանակության, էներգետիկայի գործառնական նշանակության փոփոխելու և ուղղակի վաճառքով <<Հայաստանի էլեկտրական ցանցեր>> ՓԲԸ-ին օտարելու վերաբերյալ համայնքի ղեկավարի առաջարկությանը:

2. Հավանություն տալ Աշտարակ համայնքի Աղձք բնակավայրի 02-008-0132-0001 ծածկագրից, համայնքային սեփականութուն հանդիսացող 0,002հա գյուղատնտեսական նշանակության արոտավայրի նպատակային նշանակությունը էներգետիկայի, կապի, տրանսպորտի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողեր նպատակային նշանակության, էներգետիկայի գործառնական նշանակության փոփոխելու և ուղղակի վաճառքով <<Հայաստանի էլեկտրական ցանցեր>> ՓԲԸ-ին օտարելու վերաբերյալ համայնքի ղեկավարի առաջարկությանը:

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԹՈՎՄԱՍ ՇԱՀՎԵՐԴՅԱՆ


Նախագիծ կազմող ՍՈՍ ԹՈՒՄԱՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ն.ԱՇՏԱՐԱԿԵՑՈՒ 7
/0232/3-10-26
ashtarakmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10018633@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՇՏԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner