Հիմք ընդունելով Եղիշ Արարատի Կարապետյանի 29․08.2024թ. N9725 դիմումը, ըստ օրենքի ժառանգության իրավունքի 21․05․2024թ․ ԳՄ2999 վկայագիրը, գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման վարույթը կասեցնելու մասին 26/08/2024 N Կ-26082024-02-0184 որոշումը, Աշտարակի համայնքապատկան հողերի օգտագործման և պահպանման նկատմամբ վերահսկողություն իրականացնող հանձնաժողովի 03.01.2025թ. թիվ 01 արձանագրությունը՝ Ոսկեհատ Սաշայի Գրիգորյանին և Եղիշ Արարատի Կարապետյանին սեփականության իրավունքով պատկանող 02-110-0128-0184;0185 ծածկագրով 0․1734հա գյուղատնտեսական նշանակության հողամասից 0․0151հա խոտհարք հողամասը ցածրարժեք հողատեսքից բարձրարժեք վարելահողի փոխադրելու մասին, ինչպես նաև լիցենզավորված կազմակերպության կողմից կատարված փաստացի օգտագործվող հողամասի չափագրումը, ղեկավարվելով ՀՀ կառավարության 17.09.2009թ թիվ 1066-Ն որոշման 7-րդ կետի, <Տեղական ինքնակառավարման մասին> ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի պահանջներով՝
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ե Մ.
1.Ոսկեհատ Սաշայի Գրիգորյանին /ծնվ․28.09․1945թ․/ և Եղիշ Արարատի Կարապետյանին /ծնվ․29.06․1974թ․/ սեփականության իրավունքով պատկանող, Աշտարակ համայնքի Փարպի բնակավայրում գտնվող 02-110-0128-0184;0185 ծածկագրերով 0․1734հա գյուղատնտեսական նշանակության հողամասից 0․0151հա խոտհարք հողամասը ցածրարժեք հողատեսքից փոխադրել բարձրարժեք վարելահողի՝ առանց հողի հարկային պարտավորությունից ազատելու:
2.Քաղաքաշինության և հողաշինության, ֆինանսատնտեսգիտական և գնումների բաժիններին /Ն. Մուրադյան, Ա. Արամյան/
-Հողերի գրանցման մատյաններում կատարել համապատասխան փոփոխություն և գրանցումներ: