Հիմք ընդունելով Աշտարակի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողաշինության բաժնի պետ Ն․ Մուրադյանի 06․03․2026թ․ ներկայացրած զեկուցագիրը՝ կից արձանագրությամբ, ղեկավարվելով <<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> ՀՀ օրենքի 34-րդ հոդվածի, << Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետերի պահանջներով՝
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ե Մ․
1․ Մեսրոպ Գառնիկի Ադամյանի կողմից ենթադրյալ վարչական իրավախախտման կատարման կապակցությամբ հարուցել վարչական վարույթ։
2․ Հանձնարարել վարչական հանձնաժողովին / նախագահ՝ Ս․ Սահակյան/՝ վարչական վարույթն իրականացնել ՀՀ օրենսդրության պահանջներին համապատասխան։