Այսօր: Հինգշաբթի, 30 Հոկտեմբերի 2025թ.
Աշտարակի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 396
ԱՇՏԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



30 հոկտեմբերի 2025 թ.

ՆՈՐԻԿ ՄԿՐՏՉԻ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ ԸՆՏԱՆՔԻՆ ՊԱՏԿԱՆՈՂ, ԻՐԱՎՈՒՆՔ ՀԱՍՏԱՏՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ ՉՊԱՀՊԱՆՎԱԾ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

   Հիմք ընդունելով գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման վարույթը կասեցնելու մասին 25/10/2025 NԿ-25102024-02-0163 որոշումը և Նորիկ Մկրտչի Կարապետյանի 30.09.2025թ. N 12879 դիմումը, Ն. Կարապետյանի ընտանիքին /հիմք ըստ օրենքի ժառանգության իրավունքի 25.11.2024թ. թիվ ԳՄ 7450 վկայագիր/ պատկանող Աշտարակ համայնքի Ղազարավան բնակավայրի, ըստ կադաստրային քարտեզի 02-068-0007-0015 ծացկագրի 0.385 հա բնակելի կառուցապատման հողամասում մինչև 2001թ. կառուցված բնակելի տան, սանհանգույցի, թոնրատան, անասնաշենքի և պարիսպի նկատմամբ սեփականության իրավունքը վերականգնելու մասին, ղեկավարվելով <իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին> ՀՀ օրենքի, <Տեղական ինքնակառավարման մասին> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետի պահանջներով, նկատի ունենալով այն հանգամանքը, որ անշարժ գույքերը կառուցված չեն ՀՀ հողային օրենսգրքի 60 հոդվածով սահմանված հողամասերի, այդ թվում ինժիներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում չեն հակասում քաղաքաշինական նորմերին և չեն առաջացնում սերվիտուտ՝

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ե Մ

1. Ճանաչել Նորիկ Մկրտչի Կարապետյանի /ծնվ. 04.01.1949թ./, Անահիտ Նորիկի Կարապետյանի /ծնվ. 24.02.1986թ./, Մկրտիչ Նորիկի Կարապետյանի /ծնվ. 06.07.1987թ./ և Սարիբեկ Նորիկի Կարապետյանի /ծնվ. 19.02.1989թ./ սեփականության իրավունքը, Աշտարակ համայնքի Ղազարավան բնակավայրի, ըստ կադաստրային քարտեզի 02-068-0007-0015 ծածկագրում, իրեն պատկանող բնակելի կառուցապատման հողամասում մինչև 2001թ. կառուցված 217.14 քմ բնակելի տան, 3.1775 քմ սանհանգույցի, 39.78 քմ թոնրատան, 48.2625 քմ անասնաշենքի և 7.16 քմ պարիսպի նկատմամբ:

2.Քաղաքաշինության և հողաշինության, ֆինանսատնտեսագիտական և գնումների բաժնիններին /Ն. Մուրադյան, Ա.Արամյան/

Հողերի գրանցման մատյաններում կատարել համապատասխան փոփոխություններ և գրանցումներ:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԹՈՎՄԱՍ ՇԱՀՎԵՐԴՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ)
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ն.ԱՇՏԱՐԱԿԵՑՈՒ 7
/0232/3-10-26
ashtarakmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10018633@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՇՏԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner