Քննության առնելով՝ գույքահարկի, անշարժ գույքի հարկի, փոխադրամիջոցների գույքահարկի և հողի հարկի /այսուհետև՝ հարկ/ ժամանակին չվճարված գումարները գանձելու մասին հարցը, պարզվեց որ, քաղաքացի Լուսինե Վանիկի Ֆիլիպպովան, հանդիսանալով գույքահարկ, փոխադրամիջոցների գույքհարկի և հողի հարկ վճարող սուբյեկտ, չի կատարել հարկ վճարելու պարտականությունը, ինչի կապակցությամբ Աշտարակի համայնքապետարանի աշխատակազմի եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի տեղեկանքների հիման վրա, 2024 թվականի նոյեմբերի 8-ին «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» ենթակետի և նույն օրենքի 34-րդ հոդվածով սահմանված կարգով հարուցվել է վարչական վարույթ, որը 9․12․2024թ․ թիվ 4627-Ա որոշմամբ երկարաձգվել է 10 օրով։ Լուսինե Վանիկի Ֆիլիպպովան չնայած <<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի համաձայն` ծանուցվել էր վարչական վարույթի անցկացման վայրի և ժամանակի մասին, սակայն չէր ներկայացել վարչական վարույթի լսմանը, չէր ներկայացրել բացատրություններ, միջնորդություններ, ինչպես նաև նիստին չներկայանալու հարգելի պատճառ։ Վարչարարության կարգով հարուցված և իրականացված վարչական վարույթի ընթացքում գործի փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության արդյունքում, բացահայտելով գործի բոլոր հանգամանքները և հիմք ընդունելով վերոհիշյալ փաստերը, վարչական մարմինը հաստատված է համարում հետևյալը. Լուսինե Վանիկի Ֆիլիպպովան Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով չի կատարել իրեն սեփականության իրավունքով պատկանող փոխադրամիջոցի գույքահարկի գծով հարկային պարտավորությունները, որը կազմում է․ 1․ INFINITI FX 35 3.5 մակնիշի 36 FZ 248 համարանիշներով փոխադրամիջոցի 2020 թ․ համար համար, ապառք՝ 135,000 /հարյուր երեսունհինգ հազար/ ՀՀ դրամ և օրենքով սահմանված ժամկետում չվճարելու արդյունքում առաջացած տույժ՝ 39,420 /երեսունինը հազար չորս հարյուր քսան/ ՀՀ դրամ, ընդամենը՝ 174,420 /հարյուր յոթանասունչորս հազար չորս հարյուր քսան/ ՀՀ դրամ Նույն փոխադրամիջոցի 2021-2024 թթ․ համար, ապառք՝ 498,300 /չորս հարյուր իննսունութ հազար երեք հարյուր/ ՀՀ դրամ և օրենքով սահմանված ժամկետում չվճարելու արդյունքում 2021-2023 թթ․ համար առաջացած տույժ՝ 95,202 /իննսունհինգ հազար երկու հարյուր երկու/ ՀՀ դրամ, ընդամենը՝ 593,502 /հինգ հարյուր իննսուներեք հազար հինգ հարյուր երկու/ ՀՀ դրամ Վարչական ակտ ընդունելու հիմնավորումները. ՀՀ Սահմանադրության 60-րդ հոդվածի 8-րդ կետի համաձայն` յուրաքանչյուր ոք պարտավոր է մուծել օրենքին համապատասխան սահմանված հարկեր, տուրքեր, կատարել պետական կամ համայնքային բյուջե մուտքագրվող պարտադիր այլ վճարումներ: Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ և 4-րդ կետերի` համայնքի ղեկավարը, որպես սեփական լիազորություն, օրենքով սահմանված կարգով կազմակերպում է տեղական հարկերի, տուրքերի և վճարների, համայնքի վարչական սահմաններում գտնվող համայնքային և պետական սեփականություն հանդիսացող հողերի, համայնքի սեփականություն հանդիսացող գույքի վարձավճարների գանձումն ու վերահսկումը: Տեղական հարկերը, տուրքերը և վճարները չվճարող անձանց նկատմամբ oրենքով սահմանված կարգով կիրառում է համապատասխան միջոցներ: Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 60-րդ հոդվածի 8-րդ կետով, ՀՀ Հարկային օրենսգրքի 3-րդ, 4-րդ, 397-րդ, 400-րդ, 401-րդ հոդվածներով և 447-րդ հոդվածի 1.1-րդ մասով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 38-րդ հոդվածով, և «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» ենթակետով, 34-րդ, 53-րդ, 58-60-րդ և 89-րդ հոդվածներով՝
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ե Մ․
1․ Լուսինե Վանիկի Ֆիլիպպովայից հօգուտ Աշտարակ համայնքի բյուջեի գանձել ընդհանուր՝ 767922 /յոթ հարյուր վաթսունյոթ հազար ինը հարյուր քսաներկու/ ՀՀ դրամ, որը վճարել 900445127195 հաշվի համարին։
2.Սույն որոշումը կարող է բողոքարկվել վարչական կարգով` Աշտարակ համայնքի ղեկավարին կամ դատական կարգով ՀՀ վարչական դատարանին` երկամսյա ժամկետում։
3. Սույն որոշման պահանջները չկատարելու դեպքում, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 88-րդ հոդվածով սահմանված կարգով, այն ենթակա է հարկադիր կատարման` ՀՀ ԱՆ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության միջոցով` անբողոքարկելի դառնալուց հետո եռամսյա ժամկետում: 4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Լուսինե Վանիկի Ֆիլիպպովային իրազեկելու հաջորդ օրվանից կամ սույն որոշմամբ ուղղակիորեն շոշափվող անձանց վերաբերյալ տեղեկությունները հայտնի չլինելու դեպքում հրապարակման պահից, azdarar.am-ի կամ համայնքապետարանի տեղեկագրում հրապարակելու միջոցով: