Հիմք ընդունելով Արթուր Պողոսյանի 13.10.2025թ. N 13455՝ անշարժ գույքի բաժանվող մասին հասցե տալու մասին դիմումը, ղեկավարվելով <Տեղական ինքնակառավարման մասին> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշման պահանջներով՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ.
1. Աշտարակ համայնք, քաղաք Աշտարակ, Մուղնի 7-րդ թաղամաս 43 հասցեում գտնվող անշարժ գույքի բաժանվող մասերին տալ հետևյալ հասցեները՝
Առանձնացվող հատված 1՝ /ծածկագիր` 02-001-0368-0003-ից, 0.1390 հա/ տալ 43 համարը և հասցեն համարել`
- Աշտարակ համայնք, քաղաք Աշտարակ, Մուղնի, 7-րդ թաղամաս, 43 հողամաս:
Առանձնացվող հատված 2՝ /ծածկագիր` 02-001-0368-0003-ից, 0.0600 հա/ տալ 43/1 համարը և հասցեն համարել`
- Աշտարակ համայնք, քաղաք Աշտարակ, Մուղնի, 7-րդ թաղամաս, 43/1 հողամաս:
2. Քաղաքաշինության և հողաշինության բաժնին /Ն. Մուրադյան/
- Հատակագծերում կատարել նշումներ և սույն որոշման մասին տեղյակ պահել համապատասխան մարմիններին: