Հիմք ընդունելով Նարինե Ազատի Գասպարյանի 27.05.2025թ. թիվ 6467 դիմումը, ղեկավարվելով ՀՀ հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին կետի, <Տեղական ինքնակառավարման մասին> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշման պահանջներով`
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ե Մ
1. Նարինե Ազատի Գասպարյանին /ծնվ. 01.11.1985թ./ սեփականության իրավունքով պատկանող ըստ Աշտարակ համայնքի Օշական բնակավայրի կադաստրային քարտեզի 02-113-0033-0006 ծածկագրով 0.2740 հա բնակավայրերի նշանակության հողամասի մեջ ներառված 177.2 քմ բնակավայրերի այլ նշանակության հողամասի գործառնական նշանակությունը փոփոխել բնակավայրերի բնակելի կառուցապատման:
2. Աշտարակ համայնք, Օշական բնակավայր, Նալբանդյան փողոց, 2-րդ նրբանցք, 1 հասցեում գտնվող անշարժ գույքի բաժանվող մասերին տալ հետևյալ հասցեները՝ Առանձնացվող հատված 1՝ /ծածկագիր` 02-113-0033-0006-ից, 0․08232 հա/ տալ 1 համարը և հասցեն համարել`
- Աշտարակ համայնք, Օշական բնակավայր, Մ. Նալբանդյան փողոց, 2-րդ նրբանցք 1 բնակելի տուն:
Առանձնացվող հատված 2՝ /ծածկագիր` 02-113-0033-0006-ից, 0․19168 հա/ տալ 1/1 համարը և հասցեն համարել`
- Աշտարակ համայնք, Օշական բնակավայր, Մ. Նալբանդյան փողոց, 2-րդ նրբանցք 1/1 հողամաս:
3. Քաղաքաշինության և հողաշինության, ֆինանսատնտեսագիտական և գնումների բաժնիններին /Ն. Մուրադյան, Ա. Արամյան/
-Հողերի գրանցման մատյաններում կատարել համապատասխան փոփոխություններ և գրանցումներ: