Հիմք ընդունելով Վարազդատ Կարապետյանի 14.07.2025թ. N 9077 դիմումը` համայնքապետարանի կողմից արված առաջարկությանը համաձայնություն տալու մասին, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006թ. մայիսի 18-ի թիվ 912-Ն /ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման մասին կարգի IV բաժին/ որոշման և <Տեղական ինքնակառավարման մասին> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի պահանջներով, նկատի ունենալով, որ նշված բնակելի տան և օժանդակ շինությունների համար սահմանված կարգով առանձնացված 1023,7քմ հողամասը /ծածկագիր` 02-022-0146-0005/ չի հանդիսանում Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողատարածք,
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ.
1.Աշտարակ համայնքի Արուճ բնակավայր, 8-րդ փողոց, N 35 հասցեում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող /սեփ. վկայական` N 04072025-02-0071/ 92քմ արտաքին մակերեսով բնակելի տունը, 116,06քմ ընդհանուր արտաքին մակերեսով տնտեսական շինությունները և 11,58քմ մակերեսով պարիսպը սահմանված գներով, իսկ բնակելի տան և շինությունների զբաղեցրած և սպասարկման համար առանձնացված 1023,7քմ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասից 1000քմ հողամասը կադաստրային արժեքով, իսկ մնացած 23,7քմ հողամասը կադաստրային արժեքի եռապատիկի չափով օտարել կառույցներն իրականացրած ՎԱՐԱԶԴԱՏ ԳՈՒՐԳԵՆԻ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻՆ:
2. Վաճառքի գինը բնակելի տան համար կազմում է 241 224 /երկու հարյուր քառասունմեկ հազար երկու հարյուր քսանչորս/ ՀՀ դրամ, օժանդակ շինությունների համար՝ 223 115 /երկու հարյուր քսաներեք հազար մեկ հարյուր տասնհինգ/ ՀՀ դրամ, իսկ հողամասի համար՝ 551 402 /հինգ հարյուր հիսունմեկ հազար չորս հարյուր երկու/ ՀՀ դրամ:
3.Գնման նախապատվության առաջարկն ընդունելուց հետո 30-օրյա ժամկետում օրինականացված կառույցների և դրանց համար սահմանված կարգով առանձնացված հողամասի վաճառքի գները չվճարելու դեպքում հարցին ընթացք կտրվի գործող օրենսդրությանը համապատասխան:
4. Քաղաքաշինության և հողաշինության բաժնին /պետի ժ/պ Վ․ Վարդանյան/, ֆինանսատնտեսագիտական և գնումների բաժնին /պետ Ա. Արամյան/
- Սույն որոշման 1, 2, 3 կետերի հանձնարարականներն ընդունել ի գիտություն: