Հիմք ընդունելով Ադելաիդա Հովհաննիսյանի լիազորված անձ Վահե Հովհաննիսյանի 11.08.2025թ. N 10336՝ անշարժ գույքին հասցե տալու մասին դիմումը, ղեկավարվելով <Տեղական ինքնակառավարման մասին> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշման պահանջներով՝
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ե Մ.
1. Աշտարակ համայնքի Օհանավան բնակավայրում գտնվող անշարժ գույքին /ծածկագիր՝ 02-112-0214-0013, 0,059 հա/ տալ 67 համարը և հասցեն համարել`
- Աշտարակ համայնք, Օհանավան բնակավայր, Արա-Լեռ թաղամասի 1-ին փողոց, հողամաս N 67:
2. Քաղաքաշինության և հողաշինության բաժնին /պետ՝ Ն. Մուրադյան/
- Հատակագծերում կատարել նշումներ և սույն որոշման մասին տեղյակ պահել համապատասխան մարմիններին: