Հիմք ընդունելով Մկրտիչ Ժորայի Մկրտչյանի 13.03.2023թ. N 2204՝ սեփական բնակելի կառուցապատման հողամասում ինքնակամ կառուցած պարիսպը օրինականացնելու մասին դիմումը, ղեկավարվելով ՀՀ կառավարության 2006թ. մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշմամբ հաստատված ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման մասին կարգի II բաժնի և <Տեղական ինքնակառավարման մասին> ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի պահանջներով, նկատի ունենալով, որ հողամասում ինքնակամ պարիսպը, որը կառուցվել է 2020թ., դրա պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, կառուցված չէ ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք,
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ե Մ.
1. Մկրտիչ Ժորայի Մկրտչյանին սեփականության իրավունքով պատկանող, Աշտարակ համայնքի Աղձք բնակավայրի, 25-րդ փողոց, 18 հողամաս հասցեում գտնվող /ծածկագիր՝ 02-008-0039-0011, հաշվառման ծածկագիր 202389TCJE/ 1500 քմ մակերեսով հողամասում 2020թ. կառուցած, 31.74 քմ մակերեսով ինքնակամ պարիսպը ճանաչել օրինական, և օրինականացման համար համայնքային բյուջեի համապատասխան հաշվին վճարել 1քմ շինության համար վճարելով 725 /յոթ հարյուր քսանհինգ / ՀՀ դրամ: 1)պարիսպի համար 31.74 x 725 =23012 /քսաներեք հազար տասներկու / ՀՀ դրամ
2.Ընդունել ի գիտություն, որ սույն որոշման ընդունման օրվանից 2-րդ կետով հաշվարկված օրինականացման համար սահմանված վճարը 60-օրյա ժամկետում 900445002638 հաշվեհամարին չվճարման դեպքում որոշումը համարվում է ուժը կորցրած:
3.Աշտարակ համայնքի ղեկավարի 15 մարտի 2023թ. . N 688-Ա որոշումը ճանաչել ուժը կորցրած:
4.Քաղաքաշինության և հողաշինության, ֆինանսատնտեսագիտական և գնումների բաժնիններին /Ս. Թումասյան, Ա.Արամյան/ -Հողերի գրանցման մատյաններում կատարել համապատասխան փոփոխություններ և գրանցումներ: