Հիմք ընդունելով Շմավոն Աղաբեկի Հարությունյանի 09.09.2024թ N 10141 դիմումը, հողամասի փաստացի կատարված չափագրությունը, ղեկավարվելով <Ինքնակամ կառուցված շենքների, շինությունների և ինքնակամ զբաղեցրած հողամասերի իրավական կարգավիճակի մասին> 2002թ. դեկտեմբերի 26-ի ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ ա) ենթակետ ու <Տեղական ինքնակառավարման մասին> Հայաստանի Հանրապետության օրենքի 35 հոդվածի 1-ին մասի 22 և 24 կետերի պահանջներով, նկատի ունենալով այն հանգամանքը, որ Աշտարակ համայնք Բյուրական բնակավայրում գտնվող Շմավոն Աղաբեկի Հարությունյանի իրավանախորդին սեփականության իրավունքով հատկացված 0.1 հա հողամասից /ծածկագրեր 02-028-0074-0009 և 02-028-0073-0006/ փաստացի չափագրման արդյունքում ավել օգտագործվող հողամասը նախատեսված չէ այլ նպատակային և գործառնական նշանակությամբ օգտագործելու համար, այն չի ընդգրկվել ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության, ինչպես նաև հնագիտական պատմամշակույթային հողերի պահպանման գոտիներում, չի սահմանափակում այլ անձանց իրավունքները և չի առաջացնում սերվիտուտ`
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ե Մ
1. Ճանաչել Շմավոն Աղաբեկի Հարությունյանի /ծնվ. 06.09.1960թ./ սեփականության իրավունքը Աշտարակ համայնքի Բյուրական բնակավայրում 02-028-0074-0009 և 02-028-0073-0006 կադաստրային ծածկագրերում բնակավայրերի բնակելի կառուցապատման նշանակության հողամասից ավել օգտագործվող ( ընդհամենը 0,11498 հա) հողամասի նկատմամբ:
2․ 02-028-0073-0006 ծածկագրով տնամերձ հողամասի և բնակելի տան հասցեն համարել
-Աշտարակ համայնք, Բյուրական բնակավայր,18 -րդ փողոց, 29 բնակելի տուն:
3. 02-028-0074-0009 ծածկագրով տնամերձ հողամասի հասցեն համարել
-Աշտարակ համայնք, Բյուրական բնակավայր, 18-րդ փողոց, 29 հողամաս :
4. Քաղաքաշինության և հողաշինության բաժին /Ն. Մուրադյան/
-Հողերի գրանցման մատյաններում կատարել համապատասխան փոփոխություններ և գրանցումներ: