Հիմք ընդունելով Արտավազդ Շավարշի Սարգսյանի 22.05.2024թ N 5677 դիմումը, հողամասի փաստացի կատարված չափագրությունը, ղեկավարվելով <Ինքնակամ կառուցված շենքների, շինությունների և ինքնակամ զբաղեցրած հողամասերի իրավական կարգավիճակի մասին> 2002թ. դեկտեմբերի 26-ի ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ ա) ենթակետ ու <Տեղական ինքնակառավարման մասին> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի պահանջներով, նկատի ունենալով այն հանգամանքը, որ Աշտարակ համայնք Բյուրական բնակավայրում գտնվող Արտավազդ Շավարշի Սարգսյանի սեփականության իրավունքով հատկացված հողամասից /ծածկագիր 02-028-0114-0001/ փաստացի չափագրման արդյունքում ավել օգտագործվող հողամասը նախատեսված չէ այլ նպատակային և գործառնական նշանակությամբ օգտագործելու համար, այն չի ընդգրկվել ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության, ինչպես նաև հնագիտական պատմամշակույթային հողերի պահպանման գոտիներում, չի սահմանափակում այլ անձանց իրավունքները և չի առաջացնում սերվիտուտ`
 Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ե Մ 
1. Ճանաչել Արտավազդ Շավարշի Սարգսյանի /ծնվ 04.08.1960թ/ սեփականության իրավունքը Աշտարակ համայնքի Բյուրական բնակավայրում 02-028-0114-0001 կադաստրային ծածկագրում հատկացված 0.09հա բնակավայրերի բնակելի կառուցապատման նշանակության հողամասից ավել օգտագործվող 0.04937հա ( ընդհամենը 0,13937 հա) հողամասի նկատմամբ:
2. Քաղաքաշինության և հողաշինության բաժին /Ն. Մուրադյան/
-Հողերի գրանցման մատյաններում կատարել համապատասխան փոփոխություններ և գրանցումներ: