Հիմք ընդունելով Տիգրան Առուստամյանի 09.11.2022թ. N 5674, <<ՍՈՒԼԱՆՍ ԲԻՈՖԱՐՄ>> ՍՊԸ-ի լիազորված անձ Գարիկ Տիգրանյանի 10.11.2022թ. N 5728, Աշոտ Մուրադյանի 15.11.2022թ. N 5821, Գևորգ Սիմոնյանի 28.11.2022թ. N 6073, Անդրիաս Միրզոյանի 28.11.2022թ. N 6051, <<ԷՅ ՔԵՅ ԷՅ ՋԻ>> ՍՊԸ-ի լիազորված անձ Արթուր Պետրոսյանի 28.11.2022թ. N 6052, Հայկ Հովհաննիսյանի 28.11.2022թ. N 6050, Վահագն Հակոբյանի 30.11.2022թ. N 6120 և Սարգիս Արամյանի 30.11.2022թ. N 6121՝ հողամասերի նպատակային նշանակությունը փոփոխելու մասին դիմումները, ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ կետի, ՀՀ կառավարության 29.12.2011թ. N 1920-Ն որոշման պահանջներով, Աշտարակ համայնքի ավագանին՝
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Է. 1. Հավանություն տալ Աշտարակ համայնքի Անտառուտ բնակավայրի 02-010-0111-0112 ծածկագրով, Տիգրան Արմենի Առուստամյանին սեփականության իրավունքով պատկանող 0,3432հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողամասի /0,0362հա – արոտավայր և 0,307հա – վարելահող/ նպատակային նշանակությունը բնակավայրերի նպատակային նշանակության՝ բնակելի կառուցապատման գործառնական նշանակության /բնակելի նշանակության շենք-շինություններ կառուցելու համար/ փոփոխելու վերաբերյալ համայնքի ղեկավարի առաջարկությանը:
2. Հավանություն տալ Աշտարակ համայնքի Կարբի բնակավայրի 02-058-0334-0052 ծածկագրով, <<ՍՈՒԼԱՆՍ ԲԻՈՖԱՐՄ>> ՍՊԸ - ին սեփականության իրավունքով պատկանող 2,1184հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողամասից 0,09765հա վարելահողի նպատակային նշանակությունը բնակավայրերի նպատակային նշանակության՝ բնակելի կառուցապատման գործառնական նշանակության /բնակելի նշանակության շենք-շինություններ կառուցելու համար/ փոփոխելու վերաբերյալ համայնքի ղեկավարի առաջարկությանը:
3. Հավանություն տալ Աշտարակ համայնքի Նոր Երզնկա բնակավայրի 07-050-0060-0025 ծածկագրով, Աշոտ Հովհաննեսի Մուրադյանին սեփականության իրավունքով պատկանող 0,1161հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողամասի /վարելահող/ նպատակային նշանակությունը բնակավայրերի նպատակային նշանակության՝ բնակելի կառուցապատման գործառնական նշանակության /բնակելի տուն կառուցելու համար/ փոփոխելու վերաբերյալ համայնքի ղեկավարի առաջարկությանը:
4. Հավանություն տալ Աշտարակ համայնքի Արտաշավան բնակավայրի 02-020-0101-0399 ծածկագրով, Գևորգ Ազնաուրի Սիմոնյանին սեփականության իրավունքով պատկանող 0,0275հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողամասի /արոտավայր/ նպատակային նշանակությունը բնակավայրերի նպատակային նշանակության՝ հասարակական կառուցապատման գործառնական նշանակության /առևտրի սրահ կառուցելու համար/ փոփոխելու վերաբերյալ համայնքի ղեկավարի առաջարկությանը:
5. Հավանություն տալ Աշտարակ համայնքի Արուճ բնակավայրի 02-022-0010-0020 ծածկագրով, համայնքային սեփականություն հանդիսացող 0,09344հա մակերեսով արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողեր նպատակային նշանակության, պահեստարանների գործառնական նշանակության հողամասի նպատակային նշանակությունը բնակավայրերի նպատակային նշանակության՝ բնակելի կառուցապատման գործառնական նշանակության /քաղաքացու կողմից ինքնակամ կառուցված բնակելի տունը և քարե պարիսպն օրինականացնելու համար/ փոփոխելու վերաբերյալ համայնքի ղեկավարի առաջարկությանը:
6. Հավանություն տալ Աշտարակ համայնքի Կոշ բնակավայրի 02-061-0106-0226 ծածկագրով, <<ԷՅ ՔԵՅ ԷՅ ՋԻ>> ՍՊԸ - ին սեփականության իրավունքով պատկանող 3,80105հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության արոտավայրի նպատակային նշանակությունը էներգետիկայի, կապի, տրանսպորտի և կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտնեի հողեր նպատակային նշանակության, էներգետիկալի հողեր գործառնական նշանակության /արևային էլեկտրակայան կառուցելու համար/ փոփոխելու վերաբերյալ համայնքի ղեկավարի առաջարկությանը:
7. Հավանություն տալ Աշտարակ համայնքի Օշական բնակավայր, Մաշտոցի փողոց, N 70 հասցեում գտնվող, 02-113-0116-0004 ծածկագրով, Հայկ Ֆիլիպի Հովհաննիսյանի սեփականությունը հանդիսացող, քարտեզագրման սխալի ուղղում կատարելու համար, համաձայն կադաստրային քարտեզի 0,55հա բնակավայրերի հողեր նպատակային նշանակության հասարակական կառուցապատման հողամասից 0,542715հա հողամասի նպատակային նշանակությունը արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողերնպատակային նշանակության գյուղատնտեսական արտադրական գործառնական նշանակության փոփոխելու վերաբերյալ համայնքի ղեկավարի առաջարկությանը:
8. Հավանություն տալ Աշտարակ համայնքի Աշտարակ քաղաքի 02-001-0355-0091 ծածկագրով, Վահագն Վարազդատի Հակոբյանին սեփականության իրավունքով պատկանող 0,2159հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողամասից 0,1հա վարելահողի նպատակային նշանակությունը բնակավայրերի նպատակային նշանակության՝ հասարակական կառուցապատման գործառնական նշանակության /հասարակական նշանակության շենք-շինություններ կառուցելու համար/ փոփոխելու վերաբերյալ համայնքի ղեկավարի առաջարկությանը:
9. Հավանություն տալ Աշտարակ համայնքի Աշտարակ քաղաքի 02-001-0694-0126 ծածկագրով, Սարգիս Արայի Արամյանի սեփականությունը հանդիսացող 0,06016հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության, վարելահողի նպատակային նշանակությունը բնակավայրերի նպատակային նշանակության՝ բնակելի կառուցապատման գործառնական նշանակության /սեփականատիրոջ կողմից ինքնակամ կառուցված բնակելի տունը և օժանդակ շինություններն օրինականացնելու համար/ փոփոխելու վերաբերյալ համայնքի ղեկավարի առաջարկությանը: |