Հիմք ընդունելով Էդիկ Հովհաննիսյանի լ/ա Կորյուն Սարգսյանի 07.02.2025թ. N 1236 դիմումը՝ ղեկավարվելով <Նորմատիվ իրավական ակտերի մասին> Հայաստանի Հանրապետության օրենքի 34 հոդվածի և <Տեղական ինքնակառավարման մասին> Հայաստանի Հանրապետության օրենքի 35 հոդվածի 1-ին մասի 22 և 24 կետերի և <իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին> 2008 թվականի հուլիսի 19-ի ՀՀ օրենքի պահանջներով` նկատի ունենալով, որ հողամասում պարիսպը, որը կառուցվել է 1988թ., դրա պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, կառուցված չէ ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք,
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ե Մ
1. Էդիկ Հովհաննիսյանին /ծնված 18.07.1951թ./ սեփականության իրավունքով պատկանող Աշտարակ համայնքի, Աշտարակ քաղաքի, 02-001-0042-0004 ծածկագրով, բնակավայրերի նշանակության, բնակելի կառուցապատման հողամասում կառուցված՝ 5.4 քմ ընդհանուր մակերեսով ինքնակամ պարիսպը, որը կառուցվել է մինչև 2001թ., մարտի 15-ը, /1988թ./, ճանաչել օրինական՝ առանց օրինականացման համար սահմանված վճարի գանձման:
2. 02-001-0042-0004 կադաստրային ծածկագրով հողամասի հասցեն համարել
- Համայնք Աշտարակ, Աշտարակ, Ս. Շահազիզի փողոց, N 3/1 հողամաս:
3. Քաղաքաշինության և հողաշինության բաժնին /Ն. Մուրադյան/
Հողերի գրանցման մատյաններում կատարել համապատասխան փոփոխություններ և գրանցումներ: