Հիմք ընդունելով Վահե Սարուխանյանի 27.01.2025թ. N 741` գյուղատնտեսական արտադրանք վերամշակող տնտեսություն և քարե պարիսպ կառուցելու մասին հայտը և համայնքի ավագանու 11.02.2025թ. N 20-Ա որոշումը, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 15-րդ կետի, <Տեղական ինքնակառավարման մասին> Հայաստանի Հանրապետության օրենքի 42-րդ հոդվածի, Հայաստանի Հանրապետության կառավարության 19.03.2015թ. N 596-Ն և 29.12.2005թ. N 2387-Ն որոշումների պահանջներով`
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ.
1. Վահե Գարիկի Սարուխանյանին սեփականության իրավունքով պատկանող, Աշտարակ համայնքի Աշտարակ քաղաքի վարչական սահմաններում գտնվող 02-001-0698-0021 ծածկագրով հողամասում տալ գյուղատնտեսական արտադրանք վերամշակող տնտեսության և քարե պարսպի կառուցման նախագծման թույլտվություն /նախագծման թույլտվությունը կցվում է/:
2. Աշտարակ համայնքի Աշտարակ քաղաքի վարչական տարածքում գտնվող /ծածկագիր` 02-001-0698-0021/, Վահե Գարիկի Սարուխանյանին սեփականության իրավունքով պատկանող, գյուղատնտեսական արտադրանք վերամշակող տնտեսության և քարե պարսպի կառուցման և շահագործման համար 0.17965 հա գյուղատնտեսական նշանակության հողամասի /վարելահող,այլ հողատեսք/ նպատակային նշանակությունը /կատեգորիան/ համարել փոփոխված որպես արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողեր նպատակային նշանակության, իսկ գործառնական նշանակությունը` արդյունաբերական օբյեկտների:
3. Երկրորդ կետում նշված 0․17965 հա հողամասի հասցեն համարել՝
- Աշտարակ համայնք, ք․ Աշտարակ, N 50 հողամաս:
4. Աշտարակ համայնքի տարեկան հողային հաշվեկշռում կատարել համապատասխան փոփոխություններ:
5. Քաղաքաշինության և հողաշինության բաժնին /Ն. Մուրադյան/:
- Սույն որոշման բոլոր կետերի հանձնարարականներն ընդունել ի գիտություն: