Հիմք ընդունելով Անգին Սարիբեկյանի 23.01.2024թ N 709 դիմումը հողամասի փաստացի կատարված չափագրությունը, ղեկավարվելով <Ինքնակամ կառուցված շենքների, շինությունների և ինքնակամ զբաղեցրած հողամասերի իրավական կարգավիճակի մասին> 2002թ. դեկտեմբերի 26-ի ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ ա) ենթակետ ու <Տեղական ինքնակառավարման մասին> Հայաստանի Հանրապետության օրենքի 35 հոդվածի 1-ին մասի 22 և 24 կետերի պահանջներով, նկատի ունենալով այն հանգամանքը, որ Աշտարակ համայնք Բյուրական բնակավայրում գտնվող Անգին Սարիբեկյանին սեփականության իրավունքով հատկացված 0,13հա հողամասից /ծածկագիր 02-028-0081-0023/ փաստացի չափագրման արդյունքում ավել օգտագործվող հողամասը նախատեսված չէ այլ նպատակային և գործառնական նշանակությամբ օգտագործելու համար, այն չի ընդգրկվել ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության, ինչպես նաև հնագիտական պատմամշակույթային հողերի պահպանման գոտիներում, չի սահմանափակում այլ անձանց իրավունքները և չի առաջացնում սերվիտուտ`
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ե Մ
1. Ճանաչել Անգին Միհրանի Սարիբեկյանի/ ծնվ 14.12.1938թ./ սեփականության իրավունքը Աշտարակ համայնքի Բյուրական բնակավայրում 02-028-0081-0023 կադաստրային ծածկագրում հատկացված բնակավայրերի բնակելի կառուցապատման նշանակության հողամասից ավել օգտագործվող ( ընդհամենը 0,17882 հա) հողամասի նկատմամբ:
2.02-028-0038-0004 ծածկագրով տնամերձ հողամասի հասցեն համարել Աշտարակ համայնք, Բյուրական բնակավայր, 1-ին փողոց, 1-ին փակուղի, 8 բնակելի տուն
3. Քաղաքաշինության և հողաշինության բաժին /Ն. Մուրադյան/
-Հողերի գրանցման մատյաններում կատարել համապատասխան փոփոխություններ և գրանցումներ: