Հիմք ընդունելով Արևիկ Նազարեթյանի 30.06.2022թ. N 3054՝ բնակելի կառուցապատման հողամասին հասցե տալու մասին դիմումը, ղեկավարվելով <Տեղական ինքնակառավարման մասին> Հայաստանի Հանրապետության օրենքի 35 հոդվածի 1-ին մասի 22 կետի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշման պահանջներով՝
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ե Մ.
1. Համայնք Աշտարակ ՈՒշի բնակավայրում գտնվող բնակելի կառուցապատման հողամասին /ծածկագիր՝ 02-108-0047-0002, 0.1319 հա/ տալ 12 համարը և հասցեն համարել`
- Աշտարակ համայնք, ՈՒշի բնակավայր, 9-րդ փողոց, հողամաս N 12:
2. Քաղաքաշինության և հողաշինության բաժնին /Ս. Թումասյան/
-Հատակագծերում կատարել նշումներ և սույն որոշման մասին տեղյակ պահել համապատասխան մարմիններին: