Հիմք ընդունելով Հրաչյա Գալստյանի 25.07.2025թ. N 9653 դիմումը և Աշտարակ համայնքի ավագանու 09.09.2025թ. N 109-Ա որոշումը, նկատի ունենալով այն հանգամանքը, որ օտարվող հողամասը սահմանակից է ընդլայնվող հողամասին, տիրապետվում է ընդլայնվող հողամասի սեփականատիրոջ կողմից և կարող է կառուցապատվել բացառապես օժանդակ շինություններով, բակային ջրավազաններ ու կառույցներ համարվող տնտեսական օգտագործման շինություններով, ղեկավարվելով <Տեղական ինքնակառավարման մասին> Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածի 3-րդ մասի, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 26.05.2016թ. N 550-Ն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետի պահանջներով,
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ե Մ.
1. Աշտարակ համայնքի Անտառուտ բնակավայրի 9-րդ փողոց, N 1/2 հասցեում գտնվող, 02-010-0027-0038 ծածկագրով 426,4քմ մակերեսով համայնքային սեփականություն հանդիսացող բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման հողամասը ուղղակի վաճառքով՝ 1 200 000 /մեկ միլիոն երկու հարյուր հազար/ ՀՀ դրամ արժեքով օտարել կից, ընդլայնվող 02-010-0027-0037 ծածկագրով բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման հողամասի սեփականատեր Հրաչյա Հրահատի Գալստյանին:
2. Քաղաքաշինության և հողաշինության, ֆինանսատնտեսագիտական և գնումների բաժիններին /պետեր՝ Ն. Մուրադյան, Ա. Արամյան/
- Սույն որոշման 1 կետի հանձնարարականն ընդունել ի գիտություն: