Հիմք ընդունելով Ամալյա Անդրանիկի Կարախանյանի 30․01.2025թ N807 դիմումը և փաստացի կատարված հողամասի չափագրությունը, ղեկավարվելով ՀՀ հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2 և 3 կետերի, ՀՀ <Գյուղական և քաղաքային համայնքների վարչական տարածքներում գտնվող պետական սեփականություն համարվող պահուստային ֆոնդի հողերի օտարման կարգի մասին> օրենքի 9-րդ հոդվածի, ՀՀ կառավարության 31.12.1998թ. կադաստրային քարտեզագրումն ավարտած տարածքներում անշարժ գույքի նկատմամբ իրավունքի առաջին պետական գրանցման կարգը հաստատելու մասին N 867 որոշմամբ հաստատված կարգի 5-րդ կետի և 29.12.2005թ. N 2387-Ն պահանջներով՝
Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Ե Մ
1.Ճանաչել Ամալյա Անդրանիկի Կարախանյանի /ծնվ․15․07․1952թ․/ սեփականության իրավունքը Աշտարակ համայնք Աշտարակ քաղաքում գտնվող 02-001-0012-0208 ծածկագրով 250քմ տնամերձ հողամասից ավել օգտագործվող մինչև 20% 50քմ հողամասի նկատմամբ /ընդամենը՝ 300քմ/:
2. Ամալյա Անդրանիկի Կարախանյանի կողմից ավել օգտագործվող 646քմ հողամասը վաճառել նրան հողամասի կադաստրային արժեքի 30% վճարելու պայմանով՝ 860821 /ութ հարյուր վաթսուն հազար ութ հարյուր քսանմեկ/ ՀՀ դրամ: 3. 02-001-0012-0208 ծածկագրով 946քմ հողամասի և բնակելի տան հասցեն համարել՝
- Աշտարակ համայնք ք. Աշտարակ, Ն․ Աշտարակեցու փողոց, բնակելի տուն 4:
4.Քաղաքաշինության և հողաշինության, ֆինանսատնտեսագիտական և գնումների բաժնիններին /Ն․ Մուրադյան, Ա. Արամյան/ -Սույն որոշման 1, 2, 3 կետերի հանձնարարականներն ընդունել ի գիտություն: