Այսօր: Հինգշաբթի, 17 Հուլիսի 2025թ.
Աշտարակի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 246
ԱՇՏԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



16 հուլիսի 2025 թ.

ԱՇՏԱՐԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՐՈՒՃ ԲՆԱԿԱՎԱՅՐ, 8-ՐԴ ՓՈՂՈՑ, N 35 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԸ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Վարազդատ Կարապետյանի 14.07.2025թ. N 9077 դիմումը` համայնքապետարանի կողմից արված առաջարկությանը համաձայնություն տալու մասին, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006թ. մայիսի 18-ի թիվ 912-Ն /ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման մասին կարգի IV բաժին/ որոշման և <Տեղական ինքնակառավարման մասին> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի պահանջներով, նկատի ունենալով, որ նշված  բնակելի տան և օժանդակ շինությունների համար սահմանված կարգով առանձնացված 1023,7քմ հողամասը /ծածկագիր` 02-022-0146-0005/ չի հանդիսանում Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողատարածք,

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ.

1.Աշտարակ համայնքի Արուճ բնակավայր, 8-րդ փողոցN 35 հասցեում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող /սեփ. վկայական` N 04072025-02-0071/ 92քմ արտաքին մակերեսով բնակելի տունը, 116,06քմ ընդհանուր արտաքին մակերեսով տնտեսական շինությունները և 11,58քմ մակերեսով պարիսպը սահմանված գներովիսկ բնակելի տան և շինությունների զբաղեցրած և սպասարկման համար առանձնացված 1023,7քմ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասից 1000քմ հողամասը կադաստրային արժեքով, իսկ մնացած 23,7քմ հողամասը կադաստրային արժեքի եռապատիկի չափով օտարել կառույցներն իրականացրած ՎԱՐԱԶԴԱՏ ԳՈՒՐԳԵՆԻ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻՆ:

2. Վաճառքի գինը բնակելի տան համար կազմում է 241 224 /երկու հարյուր քառասունմեկ հազար երկու հարյուր քսանչորս/ ՀՀ դրամ, օժանդակ շինությունների համար՝ 223 115 /երկու հարյուր քսաներեք հազար մեկ հարյուր տասնհինգ/ ՀՀ դրամ, իսկ հողամասի համար՝ 551 402 /հինգ հարյուր հիսունմեկ հազար չորս հարյուր երկու/ ՀՀ դրամ:

3.Գնման նախապատվության առաջարկն ընդունելուց հետո 30-օրյա ժամկետում օրինականացված կառույցների և դրանց համար սահմանված կարգով առանձնացված հողամասի վաճառքի գները չվճարելու դեպքում հարցին ընթացք կտրվի գործող օրենսդրությանը համապատասխան:

4. Քաղաքաշինության և հողաշինության բաժնին /պետի ժ/պ Վ․ Վարդանյան/, ֆինանսատնտեսագիտական և գնումների բաժնին /պետ Ա. Արամյան/ 

  - Սույն որոշման 1, 2, 3 կետերի հանձնարարականներն ընդունել ի գիտություն:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԹՈՎՄԱՍ ՇԱՀՎԵՐԴՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Նարինե Ճորկնցյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ն.ԱՇՏԱՐԱԿԵՑՈՒ 7
/0232/3-10-26
ashtarakmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10018633@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՇՏԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner