Հիմք ընդունելով Սանա Էդուարդի Տեր-Մինասյանի 12.09.2025թ․ N11995՝ դիմումը, ղեկավարվելով <Տեղական ինքնակառավարման մասին> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշման պահանջներով՝
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ե Մ.
1.Աշտարակ համայնքի Օհանավան բնակավայրում գտնվող տնամերձ հողամասին /ծածկագիր՝ 02-112-0215-0027/ տալ 26 համարը և հասցեն համարել՝
-Աշտարակ համայնք, Օհանավան, Արա-Լեռ թաղամասի 1-ին փողոց, հողամաս 26:
2.Քաղաքաշինության և հողաշինության բաժնին /Ն. Մուրադյան/
-Հատակագծերում կատարել նշումներ և սույն որոշման մասին տեղյակ պահել համապատասխան մարմիններին: