Հիմք ընդունելով Նորիկ Ֆրոնդավիկի Կյուրեղյանի լիազորված անձ՝ Սոնա Զարիմովի Հարոյանի 07.03.2025թ N 2547 դիմումը ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006թ. մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշմամբ հաստատված ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման մասին կարգի II բաժնի և <Տեղական ինքնակառավարման մասին> ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետի պահանջներով, նկատի ունենալով այն հանգամանքը, որ Աշտարակ համայնքի Նոր Եդեսիա բնակավայր, 6-րդ փողոց, բնակելի տուն 56 հասցեում գտնվող Նորիկ Ֆրոնդավիկի Կյուրեղյանի կողմից փաստացի տիրապետվող /ծածկագիր 02-080-0011-0001/ 0.1262 հա հողամասում ինքնակամ կառուցած բնակելի տունը, տնտեսական շինությունը և 1 հատ պատուհանը, որոնք կառուցվել են 2005թ., դրանց պահպանումը չեն խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չեն սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, կառուցված չեն ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կառուցված չեն քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք՝
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ե Մ
1.Ճանաչել Նորիկ Ֆրոնդավիկի Կյուրեղյանի /ծնվ․ 16․06․1982թ․/ սեփականության իրավունքը ըստ Աշտարակ համայնքի Նոր Եդեսիա բնակավայրի, 6-րդ փողոց, բնակելի տուն 56 հասցեի, ըստ կադաստրային քարտեզի 02-080-0011-0001 կադաստրային ծածկագրով, 2023E6TJHP չափագրման տվյալների մուտքագրման ծածկագրով 0.1262 հա, փաստացի օգտագործվող բնակելի կառուցապատման հողամասում 2005թ․ կառուցված, 76.2 քմ արտաքին մակերեսով բնակելի տունը, 16.3 քմ արտաքին մակերեսով տնտեսական շինությունը և 1 հատ պատուհանը /ընդամենը 92.5 քմ, որից բնակելի տան չափը՝ 76․2 քմ, օժանդակ շինության չափը՝ 16.3 քմ և 1 հատ պատուհան/ ճանաչել օրինական, և օրինականացման համար համայնքային բյուջեի համապատասխան հաշվին վճարել 1քմ բնակելի տան համար վճարելով 743 /յոթ հարյուր քառասուներեք /ՀՀ դրամ, 1 քմ օժանդակ շինության համար վճարելով 446 /չորս հարյուր քառասունվեց/ ՀՀ դրամ, 1 հատ պատուհանի համար վճարելով 1000 /մեկ հազար/ ՀՀդրամ :
1) 76․2 x 743 = 56617 /հիսունվեց հազար վեց հարյուր տասնյոթ/ ՀՀ դրամ
2) 16.3 x 446 = 7270 /յոթ հազար երկու հարյուր յոթանասուն / ՀՀ դրամ 3) 1 x 1000 = 1000 /մեկ հազար/ ՀՀ դրամ ԸՆԴԱՄԵՆԸ՝ 64887 /վաթսունչորս հազար ութ հարյուր ութսունյոթ/ ՀՀ դրամ։
2.Ընդունել ի գիտություն, որ սույն որոշման ընդունման օրվանից 2-րդ կետով հաշվարկված օրինականացման համար սահմանված վճարը 60-օրյա ժամկետում 900445002638 հաշվեհամարին չվճարման դեպքում որոշումը համարվում է ուժը կորցրած:
3.Քաղաքաշինության և հողաշինության, ֆինանսատնտեսագիտական և գնումների բաժնիններին /Ն.Մուրադյան, Ա.Արամյան/
-Հողերի գրանցման մատյաններում կատարել համապատասխան փոփոխություններ և գրանցումներ: