Հիմք ընդունելով Սելին Ատուրեանի 17.05.2022թ N 2146՝ տնամերձ հողամասում ինքնակամ բնակելի տունը օրինականացնելու մասին դիմումը, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006թ. մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշմամբ հաստատված ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման մասին կարգի II բաժնի և <Տեղական ինքնակառավարման մասին> Հայաստանի Հանրապետության օրենքի 35 հոդվածի 1-ին մասի 24 կետի պահանջներով, նկատի ունենալով, որ հողամասում ինքնակամ բնակելի տունը, որը կառուցվել է 2020թ դրա պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, կառուցված չէ ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք,
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ե Մ.
1. Սելին Ատուրեանի սեփականության իրավունքով պատկանող, Աշտարակ համայնքի Փարպի բնակավայրի, Ագարակի խճուղի թիվ 21 հասցեով գտնվող 131.25քմ մակերեսով բնակելի կառուցապատման հողամասում /ծածկագիր՝ 02-110-0104-0171, հաշվառման ծածկագիր՝ 2022ESETZ9/ 99.85քմ արտաքին մակերեսով ինքնակամ բնակելի տունը ճանաչել օրինական և օրինականացման համար համայնքային բյուջեի համապատասխան հաշվին վճարել 167 049 /մեկ հարյուր վաթսունյոթ հազար քառասունինը/ ՀՀ դրամ:
2. Ընդունել ի գիտություն, որ սույն որոշման ընդունման օրվանից օրինականացման համար սահմանված վճարը 60-օրյա ժամկետում չվճարման դեպքում որոշումը համարվում է ուժը կորցրած:
3. Քաղաքաշինության և հողաշինության, ֆինանսատնտեսագիտական և գնումներ բաժիններին
/Ս. Թումասյան, Ա. Արամյան/
- Սույն որոշման 1, 2 կետերի հանձնարարականներն ընդունել ի գիտություն: