Հիմք ընդունելով Նարինե Զոհրաբյանի 15.05.2025թ., N 5829 դիմումը, ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանող՝ Աշտարակ համայնքի, Ոսկեվազ բնակավայրի 02-087-0024-0016 կադաստրային ծացկագրով, բնակելի կառուցապատման հողամասում կառուցված, բնակելի տան և օժանդակ շինությունների նկատմամբ իր սեփականության իրավունքը ճանաչելու մասին դիմումը, ղեկավարվելով <իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին> 2008 թվականի հուլիսի 19-ի ՀՀ օրենքի պահանջով, նկատի ունենալով, որ հողամասում բնակելի տունը և օժանդակ շինությունները, որոնք կառուցվել են մինչև 2001 թվականը /1993 թվականին/, դրանց պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, կառուցված չէ ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք,
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ե Մ
1. Ճանաչել Նարինե Վարդգեսի Զոհրաբյանի /ծնված 02.02.1962թ./, սեփականության իրավունքը՝ Աշտարակ համայնքի, Ոսկեվազ բնակավայրի, 02-087-0024-0016 կադաստրային ծածկագրով հողամասում՝ մինչև 2001թ. /1993թ./ կառուցված՝ 222.09 քմ մակերեսով բնակելի տան, 25.3 քմ մակերեսով մառանի, 8.89քմ մակերեսով հենապատի և 1.06 քմ մակերեսով պարիսպի նկատմամբ, որոնք նրա կողմից փաստացի օգտագործվել են նաև մինչ 2001 թվականը:
2. 02-087-0024-0016 ծածկագրով հողամասի և բնակելի տան հասցեն համարել
- Աշտարակ, Ոսկեվազ, Հ. Դանիելյան փողոց, N 32 բնակելի տուն:
3. Քաղաքաշինության և հողաշինության բաժնին /Ն. Մուրադյան/
Հողերի գրանցման մատյաններում կատարել համապատասխան փոփոխություններ և գրանցումներ: