Հիմք ընդունելով Աշտարակ համայնքի ավագանու 11.10.2024թ. N 127-Ա որոշումը, ղեկավարվելով <Տեղական ինքնակառավարման մասին> ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի 3-րդ կետի և ՀՀ հողային օրենսգրքի 67-70 հոդվածների պահանջներով, հաշվի առնելով այն, որ Հ. Սարգսյանը 27.11.2024թ. հայտ է ներկայացրել աճուրդային հանձնաժողովին՝ 02-001-0029-0027 ծածկագրով 0.07612 հա հողամասը ձեռք բերելու համար և համաձայն աճուրդային հանձնաժողովի 09.12.2024թ. N 13 արձանագրության ճանաչվել է հաղթող, նկատի ունենալով, որ նշված հողամասը չի դասվում ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողերի շարքին՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ.
1.Աշտարակ համայնքի Աշտարակ քաղաքի Վառոյի Ձորակ 3-րդ թաղամաս N 120 հասցեում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող /սեփ. վկայական N 20092024-02-0069 տրվ. 20.09.2024թ./ 0.07612 հա բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման հողամասի նկատմամբ Հայկ Արմենակի Սարգսյանի / անձ՝ 010576924 տրվ. 27.07.2018թ. 029 / հետ կնքել առուվաճառքի պայմանագիր:
2.Հողամասի վաճառքի գինը կազմում է 3381098 / երեք միլիոն երեք հարյուր ութսունմեկ հազար իննսունութ / ՀՀ դրամ:
3.Քաղաքաշինական գործունեություն սկսել` տրված ճարտարապետահատակագծային առաջադրանքի, համաձայնեցված նախագծի և շինարարության թույլտվության առկայության դեպքում:
4. Քաղաքաշինության և հողաշինության, ֆինանսատնտեսագիտական և գնումների բաժիններին / Ն. Մուրադյան, Ա. Արամյան/:
- Սույն որոշման 1, 2, 3 կետերի հանձնարարականներն ընդունել ի գիտություն: